▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ…Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր  լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մարդ երբեմն նման է Ծաղկի. ծնվում-հասունանում է, փթթում, անուշահոտում է, ուրախություն ու հաճույք պատճառում, երբեմն ծակում՝ փշոտ վարդի պես, երբ իրեն ուզում են վնասել, բայց Ծաղիկն արդյունքում իր էությունը չի կորցնում, ապրում է մինչեւ վերջ, հետագայում հանգչելով հողում՝ պարարտացնում է այն` տալով նոր ծնունդ ու սնունդ իր Մայր հողին:) Մարդը... խճճվում է, կորցնում իրեն։
Երջանկության բանաձեւ՞ը...ով գիտե, թե որն է։ 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետք է Ծաղիկներին հարցնել։ Փոքրիկ Իշխանը գտել էր իր միակ ու անկրկնելի Վարդին) ընտելացրել ու խնամում էր՝ խնայելով ու հիանալով... Մարդիկ անխնա են միմյանց նկատմամբ։ Ծաղկի չափ էլ չկան։ Ծաղիկներն իրար խնայում են։ 

Մարդը՝ ամենամեծամիտը Աստծո բոլոր ստեղծածներից, ամենաանկատարն ու ամենից միայնակը։ Մարդը, որն իր մեծամտության մեջ վստահ է, որ մահը հենց իրեն է շրջանցելու)... Մահվան դեմ միակ հաղթանակը Բարությունն է ու անմնացորդ սերը՝ նույնիսկ քեզ խոցող օտարի նկատմամբ… Ես Վարդ եմ։ Իմ ծննդյան առթիվ գրած յուրաքանչյուր բարի խոսք Ջուր էր ինձ համար, կենարար ջուր, որով ավելացան տարիներս ու Բույրս։ Երախտագիտությունս թող վերադարձնի յուրաքանչյուրիդ իր Սերն ու Ջերմությունը:
Չէ՞ որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք… Ինչ- որ տեղ այնտեղ՝ Տիեզերքում, ապրում է իմ Փոքրիկ Իշխանը)...»:

Կարդացեք նաև` Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին