▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքն այսօր դարձել է մոլախոտի կամ աղբի պես՝ աստեղ-այնտեղ թափթփված ու անարժեք. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մարդն ունի իր նմանի կարիքը, շնչավոր ու գիտակից էության, հարազատ հոգու կարիք։ Բայց այսօր անշունչ մարդիկ շատ են. անհոգի ու անսիրտ, անբանական ու անբան։ Մարդը նման է իր ՏՎԱԾ ՀԱՐՑԻՆ ու իր դրած Հացին։ Իր ապրած կյանքի դառնությունն էլ, խորությունն էլ հարցի մեջ կգտնես, իր կերտած իրականությունն էլ։ Նույնը կգտնես նրա դրած ՀԱՑԻ ՄԵՋ։

Խոսքը, որ աշխարհի բոլոր գանձերից էլ թանկ էր, այսօր դարձել է մոլախոտի կամ աղբի պես՝աստեղ-այնտեղ թափթփված ու անարժեք, հարցը՝ աննյութ, անիմաստ կամ դաժան,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հացը՝ ձևական, անհամ կամ «կեղծավոր»։ Մարդը՝ իր դրած Հացի, ու իր տված Հարցի պես է։ Ուշադիր է պետք լինել»։

Կարդացեք նաև` Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին