▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանայք՝ սեքսուալ ու նորաոճ, տղամարդիկ՝ ցանկալի և տարբերվող. Արփինե Գասպարյանը բացում է փակագծերը

Մեր քաղաքում շատ քիչ կարելի է հանդիպել խանութ սրահների, որտեղ կարող ես համատեղել հաճելին ու օգտակարը՝ օգտվելով գերժամանակակից հագուստներից: Be Style խանութ-սրահն իր հիմնադրման օրվանից ի վեր նպատակ ուներ հայկական շուկա ներմուծելու որակյալ և նորաոճ ապրանքներ, որոնք հանդիսանում են որակի, նորարարության թելադրող և չափանիշ այս շուկայում:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Be style խանութ-սրահում ներկայացված են կանացի առօրյա և տոնական հագուստ, պայուսակ և աքսեսուարներ: Խանութ սրահը Երևանում, իսկ ավելի կոնկրետ՝Ամիրյան 10/2 հասցեում, բացվել է 2017 թվականի սկզբին, բայց այս 1 ու կես տարվա ընթացքում հասցրել է ոչ միայն գրավել մեծաքանակ հաճախորդների, այլ նաև դառնալ հայկական շոու բիզնեսի շատ հայտնիների սիրելի ու վստահելի խանութը Երևանում:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հագուստ, պայուսակ, աքսեսուարներ ներկայացնող խանութ-սրահն առանձնանում է իր նրբաճաշակ ինտերիերով.

«Ամեն դետալ այստեղ հաշվի է առնված, որպեսզի ցանկացած այցելու իրեն սպասված  հաճախորդ զգա, նույնիսկ՝ հանդերձարանը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշում է սրահի հիմնադիր տնօրեն Արփինե Գասպարյանն, ով Հայաստան է եկել ստեղծելու տարբերվող ոճ:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Be style-ը  բոլորովին նոր մոտեցում է ազատ, ոճային և գեղեցիկ կյանքին, ուր իշխում են նրբաճաշակ որակը, գրավիչ համադրությունը և տարբերվող ոճը։  Մենք ստեղծել ենք այս խանութն  այն կանանց և աղջիկների համար, ովքեր ցանկանում են իրենց ներքին վառ անհատակությունը արտացոլել արտաքինի միջոցով, լինել մշտապես երիտասարդ, փայլող, գայթակղիչ և կրքոտ։ Իրենց առանձնահատուկ ոճով տարբերվող մարդիկ միանգամից կգտնեն իրենց նախընտրելի նմուշներն այս խանութ-սրահում»:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեզ հետ զրույցում Արփինեն նշեց, որ խանութ սրահից կկարողանան գնումներ կատարել նաև տղամարդիկ.

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սեփական ոճն ընդգծելու համար տղամարդիկ կարող են օգտվել մեր խանութ սրահից, քանի որ Be style-ն իսկական ջենտլմեններին հնարավորություն է տալիս հանդես գալու անհատական ոճով։ Կարծում եմ՝ խանութ սրահից գնումներ կատարելը առավել հարմար կլինի հատկապես այն զույգերի համար, ովքեր սիրում են շոփինգի գնալ միասին: Մեր  խանութ սրահում և ժամանակ կխնայեք, և կկարողանաք համահունչ դարձնել Ձեր ոճը` կրելով այնպիսի հագուստ, որը հաստատ ձեզ կառանձնացնի ամբոխից»:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին, թե ինչ սկզբունքով է Արփինեն հիմնել Be style-ը, վերջինս մեծ ոգևորությամբ նշեց.

«Սկզբունքներից մեկն է՝ Հայաստան բերել այնպիսի հագուստ, կոշիկ և աքսեուարներ, որոնք կրելիս յուրաքանչյուր կին կամ աղջիկ ոչ միայն կլինի նորաձև ու ոճային, այլ է՛լ ավելի կանացի, նրբագեղ ու գրավիչ, իսկ տղամարդիկ՝ տարբերվող ու ցանկալի»:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեզ հետ զրույցում հիմնադիր-տնօրենը նշեց, որ վերոնշյալ առանձնահատկություններից բացի՝ խանութ-սրահը տարբերվում է նաև նրանով, որ կից ունի նաև գեղեցկության սրահ:

«Արտերկրում սա, կարծես թե, հաճախ հանդիպող երևույթ է, բայց Հայաստանում՝ոչ:  Փորձը ցույց տվեց, որ այնուամենայնիվ կան մեթոդներ որոնք կյանքը կարող են ավելի հեշտ, թեթև և հարմարավետ դարձնել»:

Фото Be Style Studio.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ներկայացված լուսանկարներում Be Style studio-ի հիմնադիր-տնօրեն Արփինե Գասպարյանն է, ում հետ դեռ առիթ կունենանք խոսելու խանութ- սրահի ստեղծման դժվարությունների, գաղափարի և այն ընդլայնելու մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին