▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռևս չեմ հիշում որևէ համերգ, որտեղ այս երգը երգելիս չարտասվեմ... Սիլվա Հակոբյան

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի էջում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա կատարում է «Երջանիկ եմ» երգը: Իր հետևորդներին երգչուհին հայտնում է, որ չի կարող երջանիկ չլինել, երբ ունի նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում է ու սիրված է. «Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։ Դեռևս չեմ հիշում որևէ համերգ, որտեղ այս երգը երգելիս չարտասվեմ... Դրանք, իհարկե, երջանկության արցունքներ են։ 

 

 

 

 

 

 

 

Ինչպե՞ս կարող եմ երջանիկ չլինել, երբ ունեմ նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով և, որ ամենակարևորն է, ունեմ հավատարիմ ու գնահատող հանդիսատես։
Ուզում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք։

Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս երգի վերաբերյալ»,- գրել է երգչուհին:

Կարդացեք նաև՝ Ինձ կորպորատիվ միջոցառումներին տեսնելը թանկ հաճույք է. Սիլվա Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին