▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջերս մեկն ինձ ասաց.«Հարգանքով հանդերձ՝ չեմ ընդունում ձեր շատ ազատ լինելը...». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում  նոր լուսանկար է հրապաարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ծովի աղմուկն էլ, լռությունն էլ Ազատության մասին է։ 
Միմյանց երջանկացնելու, Սեր տալու մասին է։ Ազատության «սահմանումը» տեսնես ո՞րն է... ...Ինձ վերջերս մեկն ասաց.« ...հարգանքով հանդերձ, չեմ ընդունում ձեր շատ ազատ լինելը...» բա ...հարգանքն ու՞ր մնաց...
)) հմմմ... ազատ- ի շատն ու քիչը ո՞րն է տեսնես( կամ ո՞ր մի «ազատությունս» նկատի ուներ, նրանք շատ են )))
Իսկ եթե լուրջ. ես իմ ծնված օրվանից մինչև օրս(36 տարի), ապրել ու դատել եմ այնպես, ինչպես որ ընդունված է եղել և Է՛ իմ Ընտանիքում. ԱԶԱՏ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շատ են ինչ- որ վերջերս չարչրկում այս թեման... Ազատության։ Մարդու մեջ ի՛ր նկատմամբ, իր ցանկությունների ու որոշումների նկատմամբ ազնվությունն է նախ ազատությունը. անգամ եթե որոշների կարծիքով նա «սխալ» է։ 
Ազատությունը նախ քո մեջ է ու քո նկատմամբ, Ոչ թե ուրիշին սևացնելու, պախարակելու կամ բառերով «խոշտանգելու» մեջ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էսկալացված ատելությունը, որն առկա է, երբեք չի բերի Ազատության)) ու հաստատ չի առողջացնի՝ լայն առումով։ Վուլգարությունն ու լկտիությունն ազատություն չեն, ես կասեի՝ նույնիսկ հակառակը) ...
Ծովի պես է պետք լինել, փոթորկոտ թե խաղաղ՝ իր հստակ սահմաններում անգամ, Ազատ... բացարձակ ազատ ու աղի) ես սիրում եմ աղը... այն ՀԱԿԱՍԵՊՏԻԿ Է (

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին