▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն՝ ՀՀ-ի հետ չեն լինելու հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

Չեմ փորձում անել դա՝ հաճոյանալով ինչ-որ մեկին. Արևիկ Առաքելյանը՝ իր ցուցադրության և հայկական գործեր չներկայացնելու մասին

«Խոպանչիներին» հարկելու գաղափարը սխալ է ընկալվել. Արարատ Միրզոյան

Դեմները բացեք էդ մարդկանց ... Նիկոլ Փաշինյանն՝ իր թիկնապահներին

Որքանով է ճակատագրական հայտնի հայր ունենալը...



2018-08-20 11:56:56

Հնարավոր է, որ մեր այս հրապարակմամբ նուրբ թեմա ենք արծարծում,սակայն դա անում ենք մեր ընթերցողին ընդառաջ գնալով:

Asekose.am-ի հետ զրույցում 10-ամյա Արեգի մայրը՝ Սյուզան Մուրադյանը, նշում է, որ իր որդու հայրը լրագրող, ռեժիսոր և սցենարիստ Արթուր Բախտամյանն է, և պատմում է Արթուր Բախտամյանի հետ ծանոթության, համատեղ կյանքի բարդությունների, երեխայի նկատմամբ հոր ունեցած  վերաբերմունքի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

«Արթուրի հետ ծանոթացել ենք 12 տարի առաջ՝ 2006թ.-ին,  շատ հետաքրքիր զուգադիպությամբ, ճակատագրով նախատեսված անխուսափելի հանդիպում էր:  Ի դեպ,  այդ օրը՝ հունվարի 28-ն էր՝ Արթուրի ծննդյան օրը: Հեքիաթային հարաբերություններ սկսվեցին, բուռն ու  երկկողմանի մեծ սեր, իսկ ես, ինչպես Արթուրն էր սիրում անվանել, նվեր կին էի: Մեր 12 տարվա համատեղ կյանքի  և փոխադարձ սիրո ընթացքում 2008 թ.-ին ծնվեց մեր որդին՝ Արեգ Արթուրի Բախտամյանը: Նա  երջանիկ բալիկ է, վստահաբար մեծ սիրո արդյունք»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արթուրի և Արեգի հարաբերությունները երբեք էլ նախանձելի չեն եղել.

«Երեխայի և հոր հարաբերությունները  լավ են, բայց ոչ շատ ջերմ: Արթուրը սիրում է նրա հետ պարզապես ժամանակ անցկացնել,  հաճույք ստանալ, իսկ երեխայի հոգսերը հոգալուն, դաստիարակչական, խնամքի և կենցաղի հետ կապված բոլոր հարցերը  լուծում  եմ ինքս: Նա երբեք հոգու ընկեր չի եղել, առօրյաս այնքան հոգսաշատ ու ծանրաբեռնված է անցել ու անցնում, որ, գրեթե, ժամանակ չի մնում զգալ մայրական բերկրանքը: Ես հասկացել եմ, որ ես էլ, որդիս էլ խամաճիկներ ենք եղել նրա թատրոնի լուռ անկյունում: Որդիս բազմաշնորհ է, հետաքրքրասեր, ունի բազմաթիվ նախասիրություններ, որոնց մասին, վստահ եմ, որ հայրը նույնիսկ տեղյակ չի եղել՝ կարծելով, որ միայն «Բախտամյան» ազգանունը շնորհելով որդուն՝ ապահովում է նրա բարեկեցիկ կյանքը: Մի բան է անհասկանալի ու անընդունելի՝ ինչպե՞ս  է Արթուր Բախտամյանը տարբերություն դնում իր հարազատ որդիների միջև: Նա իր 30 տարեկան, կայացած, սեփական բիզնես ու աշխատանք ունեցող տղային նվիրատվություն է  արել իր ամբողջ կարողությունը՝ բնակարան Երևան քաղաքում, Օհանավանում գտնվող ամառանոցը, նույնիսկ՝ ոչ սարքին մեքենան, իսկ իր 10 տարեկան որդուն, ով դեռ ունի հոգածության, խնամքի կարիք , թողել է առանց որևէ միջոցի: Ժողովրդական առածն ասում է. «Որ մատդ էլ կտրես, կցավի», սակայն ոչ բոլոր դեպքերում է այս իմաստությունն իրական: Հայրական անտարբերությունը հիասթափեցնում է որդուս՝ փշրելով նրա մանկական ու հեքիաթային աշխարհը»,- Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացավ Սյուզան Մուրադյանը:

Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.