▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ ջերմ ու դրական արձագանքներ եմ ստացել. Ալեքսի նոր՝ «My love» երգը

 

Երգիչ Ալեքս Արթուր Մարգարյանը ներկայացրել իր նոր աշխատանքը:

Asekose.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր նոր երգի ստեղծման մասին:

Ալեքսի խոսքով իր նոր երգի աշխատանքներով, կարելի է ասել, զբաղվել է միայն ինքը:

«Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ, նաև կիթառ եմ նվագում: Ամբողջովին իմ ստեղծագործությունն է, այս դեպքում կարելի է ասել և՛ ստեղծագործողն եմ , և՛ կատարողը: Երգը կոչվում է «My love», փոփ ժանրի ռիթմիկ երգ է՝ իսպանական թեքումով»:

Ալեքսը խոստովանեց, որ իր նոր աշխատանքն արդեն հասցրել է շատ շատերի հավանությանն արժանանալ.

«Երգս կատարել եմ Կրեմլի և «Լուժնիկի»-ի բեմերից, բազմաթիվ ջերմ ու դրական արձագանքներ եմ ստացել: Արդեն հասցրել եմ բազմաթիվ համերգների առաջարկներ և հրավերներ ստանալ»:

Զրույցի վերջում երգիչը նշեց, որ մոտ ապագայում պատրաստվում է ևս ծավալել ստեղծագործական մեծ գործունեություն և, ինչու ոչ,  հնարավոր է իր երգն ունենա նաև տեսահոլովակ:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

Կարդացեք նաև՝

Նիկոս Վերտիսի «Thelo na me nioseis» երգի կիթառով cover-ը` երգիչ Ալեքսի մատուցմամբ

Նիկոս Վերտիսի «Thelo na me nioseis» երգի կիթառով cover-ը` երգիչ Ալեքսի մատուցմամբ

 1 օրում այդ ամենը փլուզվեց, հասկացա, որ մնացի առանց որևէ բանի. ինչպես Հայաստանի չեմպիոն Արթուրը դարձավ երգիչ Ալեքս

Ինչպես է երգիչ Ալեքսը Հարութ Փամբուկչյանի հետ կատարում նրա հայտնի երգերից մեկը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին