▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դիմահարդար Արփինե Խաչատրյանի ծննդյան անակնկալներն ու նոր լուսանկարները

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի դիմահարդար Արփինե Խաչատրյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Վերջինս Asekose.am-ին տրամադրել է իր նոր լուսանկարներն ու պատմել ծննդյան անակնկալների մասին.

«Ծննդյանս օրը արդեն սկսվեց անակնկալներով, այն դիմավորեցի սիրելիիս հետ, այնուհետև ստացա շնորհավորանքներ ու նվերներ հարզատներիս, ընկերներիս ու կոլեգաներիս կողմից: Այսօր ևս շարունակվում են բարեմաղթանքներն ու անակնկալները»: 

Այն հարցին, թե Արփինեն ինչ երազանք է մտապահել ծննդյան տորթի մոմերը փչելիս, վերջինս նշեց, որ ամեն տարի մտապահում եմ, որ պահպանեմ այն ինչ ունեմ: Ստորև ներկայացնում ենք հայտնի դիմահարդարի լուսանկարները:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին