▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի օպերային թատրոնը Քուվեյթում առաջին անգամ կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

 

Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի  Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։
«Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի ս․թ․ սեպտեմբերի 27-ին և 28-ին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։
«Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ,-ասում է Օրբելյանը,-այսօր, երբ մենք  շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում»։   
Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։
Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-15-ը Երևանի օպերային թատրոնը Դուբայում հանդես եկավ հրաշալի հյուրախաղերով՝ ներկայացնելով ժամանակակից շնչով բեմադրված Բիզեի հանրահայտ «Կարմենն» ու Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Ներկայացումների  կարևորությունը կայանում էր նաև նրանում, որ դրանք համընկել էին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։
Ինչպես Դուբայում, այնպես էլ Քուվեյթում «Կախարդական սրինգի» դիրիժորն է Հարություն Արզումանյանը։ Ներկայացումը կառանձնանա բացման երեկոյի հրաշալի կազմով, որի մեջ հանդես կգան «Ոսկե դիմակի» մրցանակակիր, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, խարիզմատիկ բարիտոն Կիմ Սարգսյանը, կոլորատուրային փայլուն սոպրանո Հասմիկ Թորոսյանը, սքանչելի և արտահայտիչ սոպրանո Ալինա Փահլևանյանը Օպերային թատրոնի նվագախմբի և երգչախմբի գերազանց կազմի աջակցությամբ։
 
Ներկայացումը կառանձնանա նաև տպավորիչ բեմական հագուստով՝ ձևավորված հանրահայտ դիզայներ Ալբերտո Սպազիի կողմից, ինչպես նաև հրաշալի պրոեկցիոն համակարգով և լուսաձայնային հարուստ էֆեկտներով՝ շնորհիվ  միջազգային ճանաչում ունեցող օպերային ռեժիսոր  Պաոլո Միչիկեի, որը նաև այս ներկայացման ռեժիսորն է։ 

Երևանի Օպերային թատրոնը Քուվեյթում կներկայացնի  Մոցարտի «Կախարդական սրինգը», հանճարեղ մի ստեղծագործություն, որը Քուվեյթի պատմության մեջ բեմ կբարձրանա առաջին անգամ։
«Կախարդական սրինգը» Քուվեյթի Օպերային տանը կներկայացվի  սեպտեմբերի 27-ին և 28-ին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բացի այդ, սեպտեմբերի 29-ին Քուվեյթի սրտում տեղակայված Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնում տեղի կունենա գալա համերգ։ Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի համալիրը Միջին Արևելքի խոշորագույն մշակութային կենտրոնն ու օպերային թատրոնն է։
«Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է ներկայացնել «Կախարդական սրինգը» Քուվեյթի օպերային թատրոնում, այլև առանձնահատուկ հնարավորություն հանդես գալ Քուվեյթի հազարավոր խորն ու գնահատող ունկնդիրների առաջ,-ասում է Օրբելյանը,-այսօր, երբ մենք  շարունակում ենք մեր միջազգային շրջագայությունը, ես, ինչպես և մեր հրաշալի մենակատարները, երաժիշտները, երգչախումբն ու ողջ անձնակազմը, իսկապես հուզմունքով ենք սպասում կիսելու օպերայի կախարդանքը Քուվեյթի փառահեղ օպերային թատրոնում»։   

 

 

 

 

 

 

 

 

 

 


Մաեստրո Օրբելյանը, օգտվելով առիթից, իր խորին երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին, ինչպես նաև Շեյխ Ջաբեր ալ-Ահմադի մշակութային կենտրոնի ղեկավարությանը Քուվեյթում իրենց առաջիկա ներկայացումների իրականացման գործում անգնահատելի աջակցության համար։
Քուվեյթում «Կախարդական սրինգի» ներկայացումը պատմական համերգային շարքի շարունակությունն է, որը մեկնարկել էր Դուբայում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-15-ը Երևանի օպերային թատրոնը Դուբայում հանդես եկավ հրաշալի հյուրախաղերով՝ ներկայացնելով ժամանակակից շնչով բեմադրված Բիզեի հանրահայտ «Կարմենն» ու Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Ներկայացումների  կարևորությունը կայանում էր նաև նրանում, որ դրանք համընկել էին Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին։

Ինչպես Դուբայում, այնպես էլ Քուվեյթում «Կախարդական սրինգի» դիրիժորն է Հարություն Արզումանյանը։ Ներկայացումը կառանձնանա բացման երեկոյի հրաշալի կազմով, որի մեջ հանդես կգան «Ոսկե դիմակի» մրցանակակիր, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, խարիզմատիկ բարիտոն Կիմ Սարգսյանը, կոլորատուրային փայլուն սոպրանո Հասմիկ Թորոսյանը, սքանչելի և արտահայտիչ սոպրանո Ալինա Փահլևանյանը Օպերային թատրոնի նվագախմբի և երգչախմբի գերազանց կազմի աջակցությամբ։ Ներկայացումը կառանձնանա նաև տպավորիչ բեմական հագուստով՝ ձևավորված հանրահայտ դիզայներ Ալբերտո Սպազիի կողմից, ինչպես նաև հրաշալի պրոեկցիոն համակարգով և լուսաձայնային հարուստ էֆեկտներով՝ շնորհիվ  միջազգային ճանաչում ունեցող օպերային ռեժիսոր  Պաոլո Միչիկեի, որը նաև այս ներկայացման ռեժիսորն է։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին