▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Ռոբերտ Ամիրխանյանը նկարահանվեց Հրաչյա Սաֆարյանի տեսահոլովակում, և ինչու երգիչը չէր կարողանում ռեժիսոր գտնել դրա համար

 

 

Երգիչ Հրաչյա Սաֆարյանը, ով, միաժամանակ, Ոստիկանության մշակույթի կենտրոնի պետի տեղակալն է, ներկայացրել է «Երազի Իմ Երկիր» երգ հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

«Երգիչը՝ Հրաչյան, և իր պրոդյուսերը՝ Արմանը, արդեն երկար ժամանակ էին փնտրում տեսահոլովակի ռեժիսորին, որքան տեղյակ եմ, մոտ 1.5 տարի: Երգի գործիքավորողի՝ Արա Թորոսյանի (Մուրզիկի) թեթև ձեռքով և խորհրդով ինձ դիմեցին, իմ մոտեցումն ու գաղափարները համընկավ նրանց փնտրածի հետ, ինչը, իհարկե, ինձ շատ հաճելի է»,- Asekose.am-ին ասաց «Երազի Իմ Երկիր» տեսահոլովակի ռեժիսոր Սերժ Գաբյանը:

Անդրադառնալով  նկարահանումներին՝  ռեժիսորը նշեց, որ  ամեն բան ընթացել է ընկերական և ուրախ մթնոլորտում.

«Նկարահանող թիմը, կարելի է ասել, արդեն վաղուցվանից ընտանիքի պես է դարձել, օպերատոր Սուրեն Թադևոսյանի հետ չեմ էլ հիշում, թե երբվանից ենք աշխատում՝ արդեն 10 տարուց ավել է:

Նկարահանումները 2 օր տևեցին, հիմնականում գեղեցիկ վայրերով ճամփորդում էինք: Արտառոց դեպքերից պատահեց այն, որ մեր թռչող տեսախցիկ դռոնը հանկարծ որոշեց փչանալ ու լավ բարձր դիրքից ընկավ: Բախտներս բերեց, որ հետներս մեկ այլ դռոն ունեինք, որը շատ հանկարծակի էր հայտնվել բեքստեյջ նկարող Սարոյի բեռնախցիկում, ու թեև առաջին հայացքից մեծ խնդիր էր ծառացել, բայց բարեհաջող ավարտվեց, այդ պահին դեռ շատ բան չէր նկարվել դռոնից ու մի պահ խուճապ էր ուզում սկսվել աշխատակազմի մոտ»:

Երգի ընտրության վերաբերյալ Սերժ Գաբյանն ասաց հետևյալը.

«Երգի ընտրությունը Հրաչյայի մոտ, ինչպես հասկանում եմ, շատ բնականոն կերպ է ստացվել, նա մեծ փորձ ունի դասական վոկալի ասպարեզում,  ինչպես նաև շփումից հասկացել եմ, որ շատ հայրենասեր անձ է: Նույնիսկ մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանն առաջին անգամ Հրաչյայի կատարումը լսելուց հետո կարծիք  հայտնեց, որ իր երգը հենց այսպես պետք է կատարվի»:

Հատկանշականն այն է, որ տեսահոլովակում նկարահանվել է նաև Ռոբերտ Ամիրխանյանը.

«Ռոբերտ Ամիրխանյանին տեսահոլովակում ներգրավելու գաղափարը Հրաչյայի պրոդյուսեր Արմանինն էր, ով, ի դեպ, Հրաչյայի եղբայրն է: Ցանկություն կար մաեստրոյի մասին ևս մեկ անգամ հիշեցնել հանդիսատեսին, քանի որ երիտասարդների շրջանում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր այդքան էլ չեն հետաքրքրվում, թե ով է երգի հեղինակը և այլն, իսկ մեր մեծերին պետք է ճանաչեն անունով  և ոչ միայն: Պրն. Ամիրխանյանը նույնպես դեմ չեր մեզ հետ աշխատել և շատ օգնեց նկարահանման հրապարակում, նրա հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ էր, աշխատանքից բացի նրա հետ անչափ հաճելի էր դեսից-դենից պարզապես զրուցելը»:

 

Հեղինակ՝  Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին