▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թյուրիմացություն է եղել՝ Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում

 

Կարդացեք՝ Թյուրիմացություն է եղել՝ Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում

Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ ինչպես արդեն հայտարարել  են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելին Դիոնը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանքի ու ցավակցության խոսքեր է գրել՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Մենք հրաժեշտ ենք տալիս պարոն Շառլ Ազնավուրին, Հայաստանի զավակին, ով դարձավ դեսպանը ֆրանսերեն ամենահայտնի սիրո երգերի:

Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ նրա մահը սգում է ողջ աշխարհը: Ազնավուրի ոսկե երգերը վերածվեցին սերունդների ռոնմանտիկ երազանքների:

Հարգանքներս ու ցավակցություններս ձեր ընտանիքին»,-գրել է երգչուհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին