▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել

 

«Ազիզյանները» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի առաջիկա սերիաներում այս ընտանիքի մորը՝ Ռուզանին, հեռուստադիտողը կտեսնի ձեռնափայտերով: Սա ոչ թե սցենարական լուծում է, այլ իրական վնասվածքի հետևանք: Այս մասին գրում է Tert.am Life-ը: Դերասանուհի Անի Լուպեն նոր եթերաշրջանի նկարահանումներից օրեր առաջ ոտքի վնասվածք է ստացել:  Կայքը դերասանուհուց պարզել է կատարվածի մանրամասները:

 

 

 

 

Անին հայտնեց, որ կատարվածն անզգուշության հետևանք է, որը շտկվել է վիրահատական միջամտությամբ. «Աստիճաններով վազում էի, ընկա և ոտքիս ջիլը վնասվեց: Վիրահատվել եմ և հիմա, փառք Աստծո, լավ եմ: Թեև ոտքս գիպսի մեջ է, բայց կարողանում եմ խաղալ»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարահանման հրապարակում խաղընկերներներն Անիին օգնում են ֆիզիկական դժվարությունները հեշտ հաղթահարել: Դերասանուհին նկատեց, որ անսպասելի պատահարը սիթքոմի ստեղծագործական թիմի համար էլ է դժվարություն առաջացրել:

Կարդացեք նաև՝  Ո՞վ է Անի Լուպեի ընտրյալը. ինչո՞ւ է դերասանուհին ուզում լքել հայրենիքը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին