▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական է քաղաքականացնեք ամեն բան, ամոթ է. Սուրեն Շահվերդյանը հերքում է

 

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հերքում է այն լուրերը, որ որևէ մեկը պատրաստվում է փակել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: Ռեժիսորը մասնավորապես գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի թատերասերներ և հանդիսատես, որևէ մեկը Հայաստանում չի պատրաստվում փակել ռուսական թատրոնը, բավական է քաղաքականացնեք ամեն բան, բավական է ատելություն մտցնեք և անհեթեթություն տարածեք: Իմ հարցազրույցում, որում նշում էի, որ անկախ Հայաստանում չպետք է լինի ռուսական թատրոն, նկատի ունեի, որ չպետք է լինի այնպիսի ռուսական թատրոն, որը մենք ունենք այսօր: Ամոթ է Ռուսաստանի առաջ ունենալ նման թատրոն, որում Ալեքսանդր Սամսոնիչի մահից հետո ինտրիգներից և իրար կրծելուց բացի՝ ոչինչ տեղի չի ունենում: Ռուսական թատրոնի ապագայի մասին իմ ծրագրում ամեն բան կոնկրետ նկարագրված է:

Իմ  ծրագրի կետերից մեկը՝

7. Թատրոնի ղեկավարման քաղաքականությունը

Իմ կարծիքով՝ գեղարվեստական ղեկավարը պետք է նշանակվի Մշակույթի նախարարության կողմից, և նրա իրավասությունները թատրոնում պետք է լինեն շատ ուժեղ,  միայն այդ ձևով կարելի է ոտքի կանգնեցնել  թատրոնի խումբը և վերջ դնել ինտրիգներին:

Իսկ տնօրենն էլ պետք է նշանակվի գեղարվեստական ղեկավարի առաջարկով: Թատրոնում կարող է լինել գեղարվեստական խորհուրդ, սակայն դրա անդամները պետք է  լինեն ոչ այդ թատրոնից:

Ես բարուրից մեծացել եմ թատրոնում, ահա թե ինչպես եմ պատկերացնում, թե ինչպիսին պետք է լինի թատրոնի ղեկավարը. ըստ իս՝ եթե ղեկավարը թատրոնի հոգին է, ապա թատրոնը  դատապարտված է հաջողության և հաղթանակների: Պետք է պարզապես լինել թատրոնի հոգին, ահա և այսքանը»:

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ նման խոսակցություններ տարածողներն ադրբեջանական կայքերն են և ռուսական Regnum.ru-ն, որն ավելի վաղ գրել էր, որ  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի համար այս թատերաշրջանը կարող է վերջինը լինել: Ըստ կայքի՝ Մշակույթի նախարարությունը ցանկանում է փակել ռուսական թատրոնը, ինչով էլ պայմանավորված է, որ գեղարվեստական ղեկավար են ցանկանում նշանակել մի մարդու, ով աբսուրդային է համարում  ռուսական թատրոնի գոյությունն անկախ Հայաստանում: Ըստ նրանց՝  թեկնածուներից Սուրեն Շահվերդյանը հենց այդպես է կարծում, ավելին՝ վերջինս վստահ է, որ ռուսական թատրոնի շենքում պետք է թատրոն գոյություն ունենա, սակայն՝ ոչ ռուսական:

Հիշեցնենք, որ Սուրեն Շահվերդյանը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուներից մեկն է այս շրջանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին