▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ… Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երևանը 2800 տարեկան է...) ընդամենը կամ արդեն։ Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ, որ Երևանի 2800- ի համեմատ իմ 36- ն իրոք, ոչինչ է ու հուսադրվում եմ։

Image may contain: 2 people, people smiling, people standing

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանն իրեն սիրող ու նույնիսկ չսիրողների քաղաքն է, էնքան մեծ սիրտ ունի, որ ներում է ամենին ու ամեն ինչ. իր բազամադարյա իմաստությամբ՝ սֆինքսի պես է, գիտի, որ հողմերը գալու են ու գնանք, ինքը մնալու է։ 
Ես սիրում եմ Երևանյան հաճելի թոհուբոհը, բակերում խաղացող երեխաների ձայները, երեկոյան քամիներն ու կիրակնօրյա պատարագի զանգերը... Ես... չեմ սիրում, երբ Երևանը գոռում է...մեր քաղաքը սիրո ու հոգատարության կարիք ունի, մեկ մեկու նկատմամբ ուշադրության, Լսելու կարողության ու միասին երբեմն ԼՌԵԼՈՒ կարիք ունի։ Քաղաքը հոգնում է գոռոցից։

 

 

Երևանը հավերժական սիրո պես է, ոչ նա պրծում ունի մեզնից, ոչ էլ մենք՝ նրանից))) Մենք կապված ենք... պորտալարով։ Պորտալարով կապված մարդիկ իրար «լսում» են անգամ առանց խոսելու, իրար սիրում են առանց նախապայմանի ու իրար զգում են նույնիսկ հեռավորության վրա։ 

Իմ Երևանը նուրբ է, անասելի նուրբ ու մարդկային խնամքի կարոտ, որ չաղտոտվի, չճաքի ու չմաշվի։ Խնամքի կարոտ կին է մեր քաղաքաՄայրը։ ...կարոտում եմ Երևանը անգամ Երևանում....»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին