▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մեղք չունեմ. նախորդ տարի ամուսնալուծված Լիանան կրկին իրենից տարիքով փոքր ընտրյալ ունի

 

Երգչուհի Լիանան որոշակի դադարից հետո պատրաստվում է նոր երգերով և տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին: Ստեղծագործական նորությունից բացի երգչուհին նաև անձնական նորություն ունի: Այս մասին գրում է  Tert.am Life-ը:

Մեկ տարի առաջ երգչուհին և իրենից 10 տարով փոքր սիրելին ամուսնալուծվեցին: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Լիանան նշել էր, որ կյանքը վերադասավորելու ցանկություն ունի: Այսօր արդեն երգչուհին անկեղծացավ, որ ընտրյալ ունի, սակայն ամուսնության հետ կապված ծրագրեր առայժմ չեն կազմում:

Լիանան ասաց, որ ընտրյալն այլ բնագավառից է, արվեստի ոլորտի հետ առնչություն չունի: Ի դեպ, երգչուհու նախորդ ամուսնությունը լայնորեն քննարկվեց՝ պայմանավորված իր և ամուսնու միջև եղած տարիքային տարբերությամբ: Լիանան նշեց, որ այս անգամ էլ կողակիցն իրենից փոքր է, գրեթե, նույնչափ. «Այս անգամ էլ գրեթե այդքան տարիքային տարբերություն ունենք: Իմ կյանքում այդպես է ստացվում, ես մեղք չունեմ: Բնությունն է ապացուցում, որ սերը տարիք չի հարցնում: Երբ մարդը սիրում է, չի մտածում՝ տարիքը նկատի ունենամ, նոր սիրեմ: Սերը պատվերով համերգ չէ, որ պատվիրես, գա: Սիրտդ է սիրում, հոգիդ է սիրում: Դրա համար ինչ-որ մեկին մեղադրելն անընդունելի է,- ասաց նա և ավելացրեց, որ մտածում է երկորդ անգամ մայրանալու ուղղությամբ,- Մտածում եմ երկրորդ բալիկն ունենալ: Ուզում եմ աղջիկ ունենալ: Ցանկությունս է, որպեսզի որդիս միայնակ չլինի»:

 

 

 

 

 

 

Լիանայի նախկին ամուսինը

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կարդացեք նաև՝ Արա Մարտիրոսյանի հետ կյանքը դժոխք էր. գլուխ է գովում, որ ինձ ծեծել է. Լիանա

Եղել է, որ ծեծել է ինձ. Լիանան՝ իր և Արա Մարտիրոսյանի համատեղ կյանքի և ամուսնալուծության մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին