▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և Շարմազանովը մանկության ընկերներ ենք. Լիլիթ Կարապետյան

«Ես ունեմ շատ հանրապետական ընկերներ, որոնց հարգում եւ սիրում եմ: Օրինակ՝ Էդուարդ Շարմազանովն ու ես մանկության ընկերներ ենք, նույն քաղաքից ենք՝ Ալավերդուց, երկուսս էլ 1975-ի ծնունդ ենք, միասին ենք մեծացել, մեր մայրերը եղել են ընկերուհիներ, մենք բախտակից ենք նաեւ այն առումով, որ երկուսիս հայրերն էլ վաղ են մահացել: Մենք համարյա արյունակիցներ ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, դաշտի՝ ճամբարների բաժանվելուն եւ այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթի խոսքով՝ եթե նույնիսկ իր տան անդամը լինի հանրապետական, ինքը՝ Փաշինյանի կողմնակիցը, դա իր համար նորմալ է. «Ամեն դեպքում, բազմազանություն պետք է»,-շեշտեց Լիլիթը: 

Նրան զայրացնում են այն մարդիկ, որոնք ակնկալում էին հեղափոխությունից անմիջապես հետո գլոբալ փոփոխություններ տեսնել երկրում. «Մարդիկ պետք է հիշեն, որ նախկին իշխանությունը բազմիցս խոստումներ է տվել, որոնք չի կատարել, կամ շատ ուշ է կատարել: Հիմա պարոն Փաշինյանը ինչ էլ անի, երկնքից էլ աստղեր իջեցնի, անհնար կլինի կարճ ժամանակահատվածում դրական կտրուկ տեղաշարժեր գրանցել:

Պարզապես կան մարդիկ, որոնք անհամբեր են, բայց կան նաեւ մարդիկ, որոնք ուզում են պարոն Փաշինյանի վրա կեղտ բռնել: Բնականաբար, ամեն մեկս էլ անհանգստանում ենք մեր երկրի ճակատագրով, գիտակցում ենք, որ հեղափոխությունից հետո մի շրջան կարող է երկրի վիճակն էլ ավելի վատանա, բայց նաեւ հույս ունենք, որ ներկայիս իշխանությունը դա թույլ չի տա եւ ամբողջ ուժերով կլծվի աշխատանքի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝  Կյանքիս մեծ սերն էր, եթե այդ տղամարդը չմահանար, հաստատ կողքիս կլիներ. Լիլիթ Կարապետյան

 

 

90-ականների սեքս սիմվոլ Լիլիթ Կարապետյանի այժմյան միակ ցանկությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին