▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցնում են հայհոյելով, ընկածին խփելով կամ լրիվ անմեղ մի մարդու աքացի տալով. Նազենի Հովհաննիսյան

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես սիրում եմ լսել. գործի բերումով «բարձրախոսն» իմ ձեռքում է միշտ, բայց ես սիրում եմ ԼՍԵԼ։ Ասելիք ունեցողը լսելու և ընկալելու ունակություն պիտի ունենա առաջնահերթ։ Ժամանակները շատ են փոխվել, հիմա ոչ լսող կա, ոչ էլ լսողին խնայող կամ լսողով հետաքրքրվող։ Բոլորը հիմա «ասող» կամ «ասիչ» են դարձել... Եթե սոցկայքերին, կամ ընդհանրական համացանցին նայենք իբրև իրական մի «բակի»՝ բնակելի շենքերով շրջապատված, ու մի պահ պատկերացնենք, որ ով ինչ ուզում պատուհանից նետում է այդ բակ, որ անցորդն ինչ ասես իր հետևից չի թողնում, որ էդտեղ մնում են գետնին նետած մարդկային ճակատագրեր ու անցորդներն անցնում են հայհոյելով, ընկածին խփելով կամ լրիվ անմեղ մի մարդու աքացի տալով՝ կհասկանանք թե ԻՆՉ Է կատարվում մերօրյա համացանցային աշխարհում։ Քաոս։ Աստված քաոսից ստեղծեց Աշխարհը, մենք՝ մարդիկ, ներդաշնակն ու գեղեցիկը վերածեցինք քաոսի... Ես սիրում եմ լսել։ Ու խոսքը գնահատողն ու փայփայողը միայն կհասկանա լսելու կամ լռելու գինը։ Արժեք է խոսքը, իսկ մենք այն աղբի պես հա նետում ենք «բակ»... ոչ մաքրող կա, ոչ սաստող... «ազատություն է»։

...Ազատության թյուրընկալում է աջ ու ձախ «ԿԱՐԾԻՔ» արտահայտելը՝ էնքան որ «թեմայի մեջ լինելու համար», սխալն ու անգրագիտությունը դիմացինին փաթաթելը՝ իբրև նորություն կամ ժամանակակցի առհավատչյա,ի վերջո «բոլորի» պես մտածել ստիպելը... Ես հին եմ, և այո, ԵՍ ՍԻՐՈՒ՛Մ ԵՄ ԼՍԵԼ, բայց էս համատարած «աղմուկի» մեջ ոչ խոսք կլսվի ախր, ոչ միտք կծնվի... Շշնջալ է պետք, լսողը կլռի, որ լսի։ Չլսողն էլ... թող շարունակի անիմաստ աղմկել։ 
Միևնույնն է, ի սկզբանը բանն էր... իսկ վերջում՝ լռությունը ) (հատված՝ իմ օրագրից) Ն.Հ. »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին