▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թվում էր՝ շուտով ինձ սպանելու են. Լիլիթ Հակոբյան

Նա իր հարցերով կարողանում է անկեղծացնել բոլորին՝ թե շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչներին, թե ամենասկանդալային քաղաքական գործիչներին: Ինքն էլ է խոստովանում՝ հաճախ այդ անկեղծությունը հուզում է ոչ միայն իր հայտնի հյուրերին, այլեւ հենց իրեն: Այս մասին գրում է NEWS.am STYLE-ը: Կայքը զրուցել է ArmNews TV-ով հեռարձակվող CV հաղորդման լրագրող-հաղորդավարուհի Լիլիթ Հակոբյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Լիլիթ, չգիտես՝ ինչու, կարծրատիպ կա, որ լրագրողները պարտադիր պետք է լինենկռվարար, սարսափելի եւ սադրիչ:) Շատերին թվում է՝ դա է հաջողակ լրագրողիկերպարը, որը կարող է հասնել իր ցանկացած ինֆորմացիային, սակայն հետեւելովքեզ՝ ճիշտ հակառակ կարծիքն ես ձեւավորում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է լրագրողներիմասին այդ միֆը ստեղծվել եւ որքանո՞վ է այն մոտ իրականությանը:

Ցավոք սրտի, սա իմ սիրելի մասնագիտության ամենաթույլ կողմերից մեկն է:  Ավելի մեծ ցավով եմ նշում, որ երբեմն իմ որոշ գործընկերներին թվում է, թե լրագրող լինելը և ցանկացած հարց տալը նույնն է:  Բացի դրանից, միշտ չէ, որ այդ հարցը տալիս երևում է լրագրողի պատրաստվածությունը և տեղեկատվության լիարժեք տիրապետումը: Ըստ այդմ էլ՝ հաճախ լրագրողի մասնագիտությունն ասոցացվում է սադրանքների և կռվարարության հետ: Ըստ իս՝ ցանկացած աշխատանք կատարելիս պարզապես  պետք է մաքսիմալ տիրապետես դրան և չմոռանաս նաև էթիկական նորմերի մասին: Ես ամենևին դեմ չեմ սրությանը, սակայն դեմ եմ դրա վատ կիրառմանը: Ինչպես նաև որպես լրագրող՝ ես չեմ սիրում, որ ցանկացած մարդու, ով օրինակ՝ համացանցային տիրույթում մեկ-երկու գրառում է կատարել , որպես լրագրող են ներկայացնում ու մի բան էլ  փնովում լրագրողներին: Չնայած այս ամենին՝ իհարկե, ունենք նաև շատ պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց պատրաստվածությունը, մտքի թռիչքը, էթիկայի պահպանումը հիացնում է, բայց ամեն ինչից կռիվ սարքողներն էլ քիչ չեն: Նույնիսկ ես եմ նրանցից ոմանց հետ խնդիրներ ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրող-հաղորդավարուհիները մեր եթերում քիչ են: Երբ հետեւում եսհաղորդումների, քեզ համար կարեւո՞ր է, որ տվյալ հաղորդավարն ունենա լրագրողիկրթություն:

Ես ստացել եմ  լրագրողի կրթություն, ավարտել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան, ինչի համար իսկապես շատ ուրախ եմ: Ավելին՝ ինձ այլ կրթությամբ չեմ էլ պատկերացնում, թեպետ պրակտիկ գիտելիքների առումով որոշակի խնդիրներ կային, բայց հրաշալի դասախոսական կազմը և ընդհանուր մթնոլորտն ամեն բան իր տեղն էին գցում: Իմ կարծիքով՝ մասնագիտական կրթությունը դիտվում է որպես հավելյալ բոնուս, սակայն ասել, որ դա առաջնային է, սխալ կլինի: Մեր օրերում  հնարավոր է ինքնակրթությամբ բալանսավորել ամեն բան, համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Ըստ իս՝ ավելի կարևոր է, որ խոսակցական լեզվով ասած՝ մարդիկ քթածակով լինեն: Դրա փոխարեն պարզապես կուզեմ, որ հեռուստաեթերում հայտնվեն բանիմաց և կիրթ մարդիկ, ոչ թե նրանք, ովքեր պարզապես պետք է ոգևորվեն  կադրում իրենց տեսնելիս և անգիր արած տեքստեր ասեն:

Հաղոդումներիդ ընթացքում հաճախ հյուրերիդ տալիս ես այնպիսի հարցեր, որոնցիցնրանք նախկինում խուսափում էին… Եղե՞լ են դեպքեր, երբ հյուրերդ չափից շատանկեղծացել են, սակայն հետագայում փոշմանել են այդ անկեղծության համար եւխնդրել հաղորդումից մոնտաժել այս կամ այն հատվածը: Տվյալ դեպքում ընդառաջո՞ւմես նրանց:

Հյուրերս ինձ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք ես մասնագիտությամբ հոգեբան եմ: Պետք է խոստովանեմ, որ իսկապես սիրում եմ լսել մարդկանց, շատ քիչ է լինում, որ թեկուզ կադրից դուրս ինձ որևէ մեկն ինչ-որ բան պատմի, և ես անուշադրության մատնեմ: Ըստ այդմ էլ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ զրուցակիցներս ինձ հետ հաճախ են անկեղծանում, քիչ չեն նաև արցունքները, երբեմն նրանց արցունքները փոխանցվում են նաև ինձ: CV-ի վերջին թողարկման նկարահանմանը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն արտասվեց, մի պահ զգացի, որ իմ ձայնն  էլ է դողում… Հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ այդ անկեղծությունից հետո, երբ ասում ենք, որ վերջ՝ նկարահանումն ավարտված է, լինում են նաև դեպքեր, երբ չեն հեռանում ու երկար վերլուծում են՝ արդյո՞ք սա պետք էր, թե ոչ: Վերջերս հայտնի երգչուհիներից մեկը նկարահանման ժամանակ ներողություն խնդրեց մեկ այլ երգչուհուց, ապա երկար խնդրեց, որ այդ հատվածը հեռացնեմ: Դերասաններից մեկն էլ  իր կյանքի շատ ցավոտ թեմաների մասին խոսելուց հետո, որոնց մինչ այդ երբեք չէր անդրադարձել (իր խոսքով՝ նույնիսկ հարազատների մոտ), եթերից հետո չէր կարողանում խոսել, խնդրում էր եթեր չտալ: Ես ստիպված էի մերժել, միայն ասացի, որ հաղորդումն այնպես կվերնագրենք, որ շատերը չեն մտածի, թե դա ինչ տեսակ անկեղծ թողարկում է, հակառակ դեպքում՝ վստահեցնում եմ՝ այդ թողարկումը ժամանակակից լեզվով ասած՝ կցնցեր համացանցը: Նմանատիպ դեպքեր լինում են, երբեմն որոշ կտորներ հանում ենք, քանի որ անկեղծությունը երբեմն իսկապես ցավեցնում է… Դիտումները ներկայիս կյանքում մասսայականության կարևոր չափորոշիչ են, սակայն կյանքը դրանցով չի սկսվում և ավարտվում:

Ինչպե՞ս ես ընտրում քո զրուցակիցներին:

Ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ընտրությունը կայացնում եմ հետևյալ ձևով՝ նրանք պետք է լինեն կամ սիրված,  կամ տվյալ ժամանակաշրջանում հետաքրքիր, կամ ոչ շատ հայտնի, սակայն հետաքրքիր պատմություն ունենան, կամ էլ գոնե լինեն սկանդալային: Իմ տաղավարում հյուրընակալել եմ օրինակ՝  Արմեն Աշոտյանից մինչև Լիլի Մորտո: Ինձ համար առաջնային են  մարդիկ, նրանց ճակատագրերը, կյանքի դժվար պատմությունները, հաջողության բանաձևերը: Ամենամեծ գնահատականն այն է, որ իմ հաղորդումից հետո հաճախ ասում են, որ այս կամ այն հյուրին նորովի եմ բացահայտել: Օրինակ՝ վերջերս Էդուարդ Շարմազոնովի եթերից հետո շատ էի լսում հետևյալ կարծիքները՝ նա, փաստորեն, լավն է:  Հյուրի ընտրությունն իսկապես շատ կարևոր է, չնայած ես երբեք ցույց չեմ տալիս իմ վերաբերմունքը, ավելին՝ եթե այս կամ այն մարդուն ինձ մոտ տեսնում եք որպես հյուր, դա դեռ չի նշանակում, որ ես համակարծիք եմ նրա հետ: Թերևս,  ամենահետաքրքիր թողարկումներից մեկը հյուրի ընտրության առումով Լիլի Մորտոյինն էր: Ինձ թվում էր, որ շուտով ինձ սպանելու են, անձնական նամակներ էի ստանում, մեկնաբանություններ էին գրում, որ հիասթափվել են ինձնից, իսկ ես պատասխանում էի, որ սա անձի փառաբանում չէ, սա ընդամենը հարցազրույց է, և վերջապես՝ Լիլի Մորտոյի կյանքի ընտրությունը մեր գործը չէ:

Տարբեր ոլորտների մարդկանց հետ ես հարցազրույցներ ունենում: Ո՞ր ոլորտիներկայացուցիչների հետ է ավելի հեշտ՝ շոու-բիզնեսի՞, թե՞ քաղաքականության

Առավել շատ հյուրեր եմ ունեցել շոու բիզնեսի, արվեստի ոլորտից: Չնայած վերջին շրջանում սկսել եմ նաև քաղաքական գործիչների հրավիրել՝ խնդրելով նրանց չքաղաքականացնել հաղորդումը, քանի որ մեր ձևաչափն այլ է: Ինձ համար ոլորտը կարևոր չէ, կարևորը մարդիկ հետաքրքիր խոսեն:  Հանրային մարդկացից բոլորը չէ, որ կարողանում են հետաքրքիր հարցազրույցներ տալ, ավելին՝ կան մարդիկ, ովքեր ձանձրալի են բոլոր հաղորդումների ժամանակ: Սկզբում նրանց էի մեղադրում,  հետո հասկացա, որ Վլադիմիր Պոզների պես պետք է մտածեմ՝ եթե հյուրդ հետաքրքիր չէ,  հաղորդումը ձանձրալի է, դա քո ձախողումն ու բացթողումն է, ոչ թե հյուրի:

Որքա՞ն ժամանակ է, սովորաբար, քեզանից պահանջվում մեկ հարցազրույցին պատրաստվելու համար:

Ընկերներս կփաստեն, որ շատ երկար եմ պատրաստվում: Ամբողջ օրվա ընթացքում  անդադար ուսումնասիրություններ եմ կատարում, դիտում եմ տվյալ հյուրի մասին  համացանցում եղած բոլոր հաղորդումները, կարդում հարցազրույցները, երբեմն էլ հաղորդումը դիտելիս ականջակալներով քնում եմ: Հաճախ հնարավոր է դիտեմ 50 րոպեանոց հաղորդում, որի 49-րդ րոպեին այնպիսի դրվագ գտնեմ, որի վրա կառուցեմ ամբողջ հաղորդումը: Օրինակ՝ երգիչ Անդրեի դեպքում ես թեմաներ էի առանձնացրել, սակայն երեկոյան նրա մասնակցությամբ մի քանի հաղորդում ևս դիտեցի և հասկացա, որ հանգիստ կարող եմ ջնջել իմ ունեցած թեմաները: Եթերից հետո Անդրեն հուզված ասում էր՝ էս ինչ արեցիր դու ինձ հետ: Ինձ համար լրագրող, հաղորդավարի համար աշխատելու օրինաչափ ձևը սա է, իսկապես վիրավորական է, երբ այդքանից հետո երբեմն լսում եմ կարծիքներ՝ ձեր արածն ինչ է, նստում ու խոսում եք…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Մենք արտասվում էինք, իսկ ես դողացող ձայնով փորձում էի շարունակել. Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին