▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ հաշվարկված էր ու շատ խիստ. Յանա Գրիգորյանը` «Միսս Երկիր» -ի և հայ մասնակցի մասին

Հայաստանը ներկայացնող 22-ամյա Սոնա Դանիելյանը մասնակցել է ՄԱԿ–ի հովանու ներքո Ֆիլիպիններում անցկացվող գեղեցկության հայտնի մրցույթներից մեկին` «Միսս Երկրին»։ «Միսս Երկիր» մրցույթը նույնքան հայտնի է, որքան «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհը» և Miss Asia Pacific International 2018-ը:

Տիտղոսի համար պայքարում էին գեղեցկուհիներ աշխարհի 90 երկրներից։ Asekose.am-ի հետ զրույցում մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը մանրամասներ է հայտնել մրոցույթի, Հայաստանի ներկայացուցչի մասին և ոչ միայն:

 

 

«Անկեղծ ասած՝ այս տարի մտադրութուն չունեինք մասնակցելու մրցույթին, նախատեսում էի կազմակերպիչների հետ համագործակցել հաջորդ տարվանից։ Սակայն ամեն ինչ շատ անակնկալ կերպով ստացվեց, հրավեր ստացանք, և որոշեցինք մասնակցել: Կազմակերպիչները տեղեկացված էին այն մասին, որ մենք քիչ ժամանակ ունեինք պատրաստվելու, ու համաձայնվեցին մեզ օգնել հագուստների ու նկարահանումների հարցում։ Բացի դրանից, նրանք Սոնային հրավիրեցին՝ իմանալով, որ նա այնքան էլ վարժ չի տիրապետում անգլերենին»,- պատմեց Յանան:

На данном изображении может находиться: 1 человек

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ Սոնա Դանիելյանը մեր տարածաշրջանից միակն էր, ով մասնակցում էր մրցույթին։ «Միսս Երկիր» մրցույթի կազմակերպիչները նկատել էին նրան դեռ «Միսս Ասիա 2018» մրցույթի ժամանակ, որտեղ նա` վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը։ Այդ ժամանակ էլ նրան հրավիրեցին մասնակցելու «Միսս Երկիր» մրցույթին։ Այդ մրցույթին Սոնայից առաջ 2015 թվականին մասնակցել էր Լիլիթ Մարտիրոսյանը։ Սակայն աղջիկներին չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա»։

Յանա Գրիգորյանը վստահեցնում է, որ շատ քիչ ժամանակ ունեին մրցույթին պատրաստվելու համար, ինչն էլ, թերևս, պատճառ դարձավ, որ մեր ներկայացուցչին չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել:

Участница конкурса Мисс Земля от Армении Сона Даниелян

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր զրուցակիցը փաստեց, որ գեղեցկության այս մրցույթում նույնպես ամեն ինչ շատ խիստ կանոնակարգված էր, աղջիկների ժամանակը նույնպես հաշվարկված էր: «Ես միայն վերջին օրերին կարողացա հասնել Ֆիլիպններ, որպեսզի սատարեմ Սոնային, սակայն նրան կարողացա տեսնել ընդամենը 15 րոպե, ինչը փաստում է այն մասին, որ մրցույթում ամեն ինչ շատ խիստ և կանոնակարգված էր, գրաֆիկը՝ հագեցած: Չնայած շատ կարճ ժամանակին՝ այնուամենայնիվ, ես հասցրի փոքր-ինչ իմ խորհուրդներով կիսվել, փորձել այնպես անել, որ նա քիչ հուզվի, կարողանա զսպել էմոցիաները, քանի որ նմանատիպ մրցույթներում ժյուրին գնահատում է ամեն ինչ` արտաքինից մինչև բնավորություն»,- մանրամասնեց Յանան:

Հավելենք, որ մրցույթում Հայաստանի հոանավորն է  All.me-ն է՝ աշխարհում առաջին թվային ցանցը, որն իր ակտիվ օգտատերերին հնարավորություն է տալիս գումար աշխատել լավ կոնտենտի հաշվին:

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Յանա Գրիգորյանը մշտապես աչքի է ընկնում հայ աղջիկներին գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներում ներգրավելու իր ջանքերով: Վերջերս Հայաստանն ըստ արժանվույն ներկայացվել է World Miss Tourism Ambassador, Face of Beauty International, Miss Asia Pacific International և այլ գեղեցկության մրցույթներին։

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Ինչպես հայերը գեղեցկության մրցույթը բերեցին Հայաստան, և արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան կմասնակցեն

Հայ գեղեցկուհին արժանացավ հեղինակավոր տիտղոսների, իսկ հայ պրոդյուսերի թուրք մասնակիցը հայտնվեց լավագույնների շարքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին