▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այոʹ, շատ ամոթ է». Սոնա Շահգելդյան

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այոʹ, շատ ամոթ է ու գիտեք` ինչն ա ցավալի, որ էսքան անում են ու աշխատում են իրենց հողում, բայց չեն գնահատվում, իսկ ովքեր, որ դրսից գալիս են, որ էնտեղ տեղ չեն տալիս, փորձում են իբր էստեղ կայանալ ու լավ էլ գնահատվում են: Միշտ էլ էդպես ա եղել. միջակությունն ա տիրում կամ ծանոթ, էդքան բան: Արվեստը մեկ-մեկ թող տարբերեն մնացած անկապ բաներից, անարժեք: Գոնե պահեն, գնահատեն, փայփայեն ինչ ունեն, հակառակն են անում դրա համար էլ մարդիկ թողնում են վիրավորված գնում են: Աստված կդատի վերևից»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ, ըստ լուրերի, Մշակույթի նախարարությունը մերժել է բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի հարազատների` վերջինի հրաժեշտն Օպերայում կազմակերպելու խնդրանքը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանը վթարի էր ենթարկվել: Վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում:

 Ավտոմեքենայի մեջ եղել են Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:

 

 

 

 Նոյեմբերի 20-ին, առավոտյան նա մահացավ` գիտակցության չգալով:

Հավելենք, որ  նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին