▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջվա պես մտերմություն չկա, բայց կոնֆլիկտ չունենք». Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին

Դիտեք նաև՝

Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի մտերմությունը մի շրջան բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Ընկերուհիներն ամենուր միասին էին ներկայանում, ճամփորդում էին իրար հետ, սակայն վերջին շրջանում աղջիկներին միասին տեսնել հնարավոր չէ։

 

 

Տարածված խոսակցությունները պարզաբանելու համար Tert.am Life–ը կապ է հաստատել թե՛Շուշանի, թե՛ Տաթևի հետ։ Շուշանն ասել է, որ անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխանել չի ցանկանում։

 

Տաթևը որոշելով խուսափել ինտրիգներից և ասել է, որ իրենք կոնֆլիկտ չեն ունեցել, պարզապես հիմա նախկինի պես հաճախ չեն շփվում։

 

«Մենք ունենք նորմալ, առողջ հարաբերություններ, ինչպիսիք կարող են լինել երկու հասուն անձնավորությունների միջև։ Կոնֆլիկտ ընդհանրապես չունենք։ Պարզապես առաջվա պես մտերմություն չկա, բայց այնպես չէ, որ վիրավորվածության կամ կոնֆլիկտի հարց կա։ Շատ նեյտրալ, առողջ հարաբերություններ են»,– ասաց Տաթևը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին