▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կային օրեր, երբ ուտել և խմել չէի կարողանում, կարծում էի, թե ամենն անդարձ կորած է. Անի Քոչարի հուզիչ գրառումը

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը.

Image may contain: 4 people, people smiling, people sitting, table, indoor and food

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երբ ընկերուհիներդ հրավիրում են ամենասիրածդ սրճարանը: 
Ով կմտածեր, որ ես կրկին հնարավորություն կունենամ այցելելու իմ սիրած վայրերից մեկը. պարզապես նստել ու զրուցելու, սրճելու և ժամանակը վայելելու սիրելի մարդկանց հետ: 

Image may contain: 4 people, people smiling, people sitting, food and indoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ով ով, բայց ես չէի մտածի, քանզի կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, և ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է...
Իսկ այսօր, Տիրոջ ողորմածությամբ կյանքի եմ կոչվում:
Հ.Գ. Բուժման դադարներին կարելի է և մի փոքր լիցքաթափվել և փորձել պարզապես ապրել և վայելել ակնթարթը »:

Հիշեցնենք, որ վերջերս Asekose.am-ը բացառիկ հարցազրույց էր արել Անիի հետ՝ ծանր հիվանդության (արյան քաղցկեղ ), երկարատև բուժման, առողջական ներկա վիճակի, որդու վերաբերմունքի, դժվարությունները հաղթահարելու մեծ ուժ մասին և ոչ միայն:

Կարդացեք նաև՝ Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես. իմ ախտորոշմամբ մի քանի շաբաթ են ապրում. Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը

Դա ինձ ցավ է պատճառում. Անի Քոչարը` տարեդարձի, անսպասելի հանդիպման, տխրելու պատճառի մասին և ոչ միայն

Հիասթափությունն առավել սարսափելի է… Անի Քոչարը` Հայաստանից մեկնելու ճակատագրական որոշման մասին և ոչ միայն

Ամռան երեք «հիասքանչ» ամիսներ հիվանդանոցում, իմ «չապրած» ամառը... Անի Քոչարի հուզիչ գրառումը

«Ինձ բացակա չդնեք. ասում են՝ լեյկոզը մահավճիռ չէ». Անի Քոչարն արյան քաղցկեղ ունի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին