▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դժվար է ֆիլմի համար գտնել ֆինանսավորում. Մաննեն նորություն ունի

 

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ադապտացիա» ֆիլմ  վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 15-րդ երկրում է ցուցադրվել, մասնակցել է բազմաթիվ փառատոնների  և արժանացել տասնյակ մրցանակների:

Հեղինակը  պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից  տրված շքանշանով,  ֆիլմին անդրադարձել է լեգենդար ամսագիր Կայիե դյու Սինեման:

Ֆիլմի  ռեժիսորն է Մաննեն, իսկ պրոդյուսերը՝ Արարատ Գրիգորյանը: Հեղինակներն այս տարի ավարտել են ևս մեկ ֆիլմ՝  «Ճայը»՝ ըստ Անտոն Չեխովի համանուն պիեսի մոտիվների:

 

 

«Ճայը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հունիս ամսին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Շուտով այն կցուցադրվի Բյուրականի աստղադիտարանում:

Ֆիլմերը Մաննեի կուրսային և դիպլոմային աշխատանքներն են: Նոր ֆիլմի մասին Մաննեն պատմել է Asekose.am-ին.

«Ֆիլմի ճայի մասին է, տիեզերագնաց, որը փորձում է իր մեկնաբանությունը տալ այսօրվա աշխարհին և մտորում է ապագայի մասին: Գիտության զարգացումը կարող է օգտագործվել մարդու և տիեզերքի դեմ: Առանցքում ատոմային պատերազմն է և դրա հետևանքները:

Այժմ պատրաստվում եմ նկարահանել իմ դեբյուտային աշխատանքը: Պատրաստական աշխատանքներն ամենահաճելի բայց և ամենաբարդ փուլն են, որից կախված են նաև ֆիլմի որակը և ճակատագիրը: Այս շրջանում ուսումնասիրում եմ կրկեսը, ուսումնասիրում եմ, թե ինչպիսին է այն կադրում, և ինչ է անհրաժեշտ այն իրականացնելու համար: Իհարկե, դժվար է ֆիլմի համար գտնել ֆինանսավորում, բայց ես, թերևս, գիտեմ, որ այն, ինչ կներկայացնեմ շուտով, շանսեր ունի այն ստանալու համար: Այն, թե ինչի մասին կլինի ֆիլմը, դեռ չեմ ցանկանում ասել, քանի որ վավերագրությունը չի խոստանում մինչև վերջ լինել հստակ: Այն միշտ լի է անակնկալներով: Բայց ֆիլմը ծնվել ու զարգանալու է մի  դիցաբանական միջավայրում, որի անունն է կրկես: Ես իմ ֆիլմը պատրաստում եմ Գոշա Շապիտո կրկեսի շուրջ: Այս միջավայրը այնքան դրական էմոցիաներ է պարգևում, որ առաջին նկարահանումներն արդեն գրանցել են թե պատկերային և թե կերպարային հետաքրքիր դրվագներ: Չափազանց բծախնդիր լինելու պատճառով, երևի թե այս ֆիլմի վրա կաշխատեմ այնքան, մինչև որ այն դառնա իմ երազած ֆիլմի տեսլականի իրականացումը:

Միտքը ծագեց շատ պատահական: Երևի թե ստեղծագործող  բոլոր մարդիկ կհասկանան: Ընթերցում էի Նիցշե և նրա մեջբերումը, որը ուղղակիորեն կապ չուներ կրկեսի հետ «Հաց և Կրկես»  արտահայտությունը ինձ հիշեցրեց Գոշա Շապիտո կրկեսը:

Ընդամենը հաշված օրեր եղա այնտեղ և հստակ որոշում կայացրի: Պատճառը այն մարդկանց տեսակն է, որ կա այնտեղ : Նրանք նվիրումով կառուցել են մի աշխարհ, որը մարդկանց պատճառում է կախարդանքի զգացողություն: Երևի այդ զգացողությունն ինձ ստիպեց բացահայտումներ անել տեսախցիկով:

«Ադապտացիա» ֆիլմի հաջողություններից հետո, ապա «Ճայը» ֆիլմը ավարտելուց հետո ես մի քանի ամիս չէի խոստանում ինքս ինձ, որ նոր թեման շուտ կայցելեր: Այժմ ես պատրաստ եմ նորից ճանապարհ ընկնել, այս անգամ՝ կրկեսի հետ:

Ֆիլմի նկարահանման ենթագիտակցական ցանկությունը վաղուց էր ձևավորվում: Ինձ ոգենչում են այս անգամ Ֆեդերիկո Ֆելլինին, Վենդերսը : Մշտապես առաջին հայացքից պատկերաշարն է, որ ինձ մղում է ոգեշնչվել և օպերատորական աչքն է, որ նոր տեսլական է առաջ բերում: Այդ ցանկում միշտ կա «Բարև ես եմ»-ը և «8՛ ու կես ը»: Երաժշտությունը, որը կհնչի ֆիլմում գրել է մեծանուն հայ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը : Չափացանց ուրախ եմ, որ մաեստրոյի հետ ընտրեցինք այդ մեղեդին, որը չափազանց համահունչ է ապագա ֆիլմի թեմային ու սյուժեներին, իհարկե քանի դեռ վավերագրական կինոն շրջադարձային փոփոխություններ չի բերել»:

«Ադապտացիա» ֆիլմով այժմ երրորդ անգամ Իտալիայում կմասնակցեմ կինոփառատոնի, ապա այն կներկայացնեմ  երկրորդ անգամ Գերմանիայում: Շուտով «Ադապտացիա»-ն ցուցադրություններ կունենա Հայաստանում»,-նշեց Մաննեն:

Կարդացեք նաև՝ Երևանի մասին պատմող ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայում.«Ադապտացիա»-ն շարունակում է իր հաջող ընթացքը

Ինչպես հայկական ֆիլմը գրավեց չինացիներին և ցուցադրվեց տեղի հեռուստատեսությամբ. հաղթանակի հետքերով

Ինչպես հայ աղջկա վավերագրական ֆիլմը Մոսկվայում արժանացավ միանգամից 2 մրցանակի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին