▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մոխրից ու փլատակներից նոր կյանք ենք առել․ Արմինկա

Երգչուհի Արմինկան անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին։

Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար է հրապարակել ու գրել. «Մեր երկրին միշտ բաժին են հասել ամենածանր փորձությունները։ Բայց դրանք մեզ չեն սասանել երբեք։ Մենք էլ մեր քարքարոտ երկրի նման պինդ ենք ու անկոտրում։

Մենք մոխրից ու փլատակներից նոր կյանք ենք առել, վեր բարձրացել ու մեր հայացքն ուղղել Երկինք։ Ու էդ երկինքը միշտ պահել ու պահպանել է մեզ ու մեր երկիրը մինչ այսօր։ Աղոթենք ամեն օր, որպեսզի Աստված իր բարեհաճ աչքը մեր երկրի վրա պահի միշտ»:

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին