▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Օգանեսյանը, հիանալի ելույթից հետո, ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

Անդրեյ Պոլյակովն ու Շահեն Օգանեսյանը Բաստայի թիմի վերջին մասնակիցներն էին, որոնք երգեցին ռուսական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլում։

Շահենը կատարեց ուկրաինական «Բումբոկս» խմբի ստեղծագործություններից։ Նա խոստացավ հանդիսատեսին զարմացնել միանգամայն նոր կատարումներով եւ դա նրա մոտ ստացվեց։

 

 

 

 

 

 

 

«Ես կզարմացնեմ իմ կատարման վարպեստության այլ մակարդակով։ Խոստանում եմ, որ կլինի ողջ հոգով, քանզի այս երգն այլ կերպ չեն կարող կատարել», - ետնաբեմում պատմել է Շահենը։

Համարը տպավորել է Անի Լորակին։ Նա նշել է, որ հայազգի կատարողը տաղանդավոր է եւ նրան մեծ ապագա է սպասվում նախագծից դուրս։

Այնուհետեւ Շահենն ու Անդրեյը կատարեցին «Город 312»-ի «Останусь» հիթը, ինչից հետո Բաստան ասաց թիմի լավագույն երաժշտի անունը։ 100-ից 60 միավոր ռեփերը տվեց հայ մասնակցին, նրա օգտին քվեարկեց նաեւ հեռուստադիտողների մեծամասնությունը։ Շահենը  եզրափակիչում է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին