▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է քաղաքապետին հաճոյանալու համար իբր խրատական գրառումներ անեք. Լրագրողն՝ ավագանու անդամին

«Աղբի մասին

Աղբի հարցը Երևանի առաջնային խնդիրներից մեկն է ՝ հերիք է լոլո կարդաք,գործ արեք:

Հ.Գ.

Հարգելի ավագանու անդամներ, Ձեր գլամուրային դուխիները շքամուտքներում մի օր մի լցրեք և ձեր քթերին կխփի առնետների հրաշագեղ բույրը:

Քաղաքապետին հաճոյանալու փոխարեն ամեն մեկդ Ձեր շրջանի Սանիտեկի բգից ամեն օր բռնեք ու մաքրել տվեք ,ոնց որ ես եմ իմ փողոցի բաժնի պետին ամեն օր զզվացնում :

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հերիք է քաղաքապետին հաճոյանալու համար իբր խրատական գրառումներ անեք ՝ ամեն ոք պիտի սրտացավ լինի իր համայնքի համար ու ցանկացած հարց պիտի նկարի և ամեն օր ահազանգի՝ սա է հեղափոխության գեր նպատակներից մեկը !!!»,-գրել է լրագրող Սուրեն Արեենցը ֆեյսբուքյան իր էջում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ  Լուսինե Բադալյանը տարածել էր Երեւանի փոխքաղաքապետի հետևյալ գրառումն  աղբի մասին

«Երեւանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:

Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են:

 

 

 

Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է: Չափազանց մանր են այն խնդիրները, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առեւտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու:

Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարաային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր-օրի որակազրկվող կրթություն ու դրա հետեւանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտագության խնդիր է:

Մնացած ամեն ինչի մասին.

Պետք է բոլոր ներդրումներն ուղղել մարդկային կապիտալին, դա մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող կապիտալն է, հայկական գենը ներդրում է ուզում: Այնտեղ որտեղ այն գտնվել է, տեղի են ունեցել աշխարհի գլխավոր առաջընթացները: Եւ այն միշտ գտնվել է օտար երկրներում: Հիմա այն կա նաեւ մեր պետությունում: Պետք է անխնա ֆինանսավորել մանագետների կրթումը, ներսում, դրսում, ու վճարել նրանց ավելին, քան կարելի է պատկերացնել: Եւ այդ դեպքում կփոխվի ներդրումային էֆեկտիվության բալանսը: Միայն այդ դեպքում միավոր ներդրված դրամի ավելացված արժեքը կստանանք բազմապատիկ ավել: Մենք այլընտրանք չունենք:

P.S. ձվի մեջ մազ փնտրելու սիրահարներին` շարադրանքս ամենեւին աղբի դարակազմիկ թեմայից աղբաքննադատներին շեղելը չէր»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին