▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանը շարունակում է իր «կիսատ թողած երգը»

 

Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացնում է, որ  սկսում է իր հյուրախաղերը:

«Վարդան Պետրոսյանը մաղթելով բոլորին խաղաղ ու երջանիկ տարի, հայտարարում է 2019 թվի իր հյուրախաղերի սկիզբը ։ ՄԱՐՏԻ 2 ին նա իր  «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացմամբ հանդես կգա Լիոնում ՝ Վիլերբանի Մշակութային Կենտրոնի սրահում»,-այս մասին տեսանյութին կից գրված է դերասանի պաշտոնական էջում:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Վարդան Պետրոսյանն արտերկրում հյուրախաղերով էր հանդես եկել, սակայն երևանյան հանդիսատեսը դերասանին բեմում տեսնելու հնարավորություն էր ունեցել միայն նախորդ տարվա հոկտեմբերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ կայացել էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:

«Իրականում այս տարի ես չպետք է գայի Հայաստան: Բեմ բարձրանալու առումով պլաններս այստեղ բոլորովին այլ էին: Ինչպես ասում են՝ կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ, ես այդպես էի զգում և մտածում, բայց իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ»,-ասել էր Վարդան Պետրոսյանը համերգային ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև՝ 

«Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան

Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին