▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միֆ է, որ մենք՝ հայերս, հյուրընկալ ենք, լեգենդ է, հորինվածք կամ ինքնախաբեություն. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակելով՝ գրելով հետևյալը.

«Միֆ է, որ մենք՝ Հայերս, հյուրընկալ ենք։ Լեգենդ է, հորինվածք, կամ ինքնախաբեություն։ Սոց. կայքերով տարածվող ատելության այս ալիքը խաղաղ, մեզ ոչ մի վատություն չանող օտարերկրյա այցելուների նկատմամբ մեր գլխին է կոտրվելու մի օր։ 

 

Այսինքն մեր ակտիվ ու ատելությամբ իր բնակիչներին մեր դեմ թունավորող հարևանների հետ «սեր» ու «համերաշխություն» ենք խաղում, իսկ ուղղակի տուրիզմի կամ թեկուզ աշխատանքային միգրացիայով Հայաստան եկած հնդիկին ,պարսիկին, թեկուզ ռուսին՝ շատ վատ վերաբերմունքով բացասում ենք։ Երդվում եմ, թե բան եմ հասկանում։ 
Ռուսները դարերով մեզ դիմանում են) 1 մլն 183 հզ ԱՄՆ - ում ասում են, որ մինչև 1 մլն կամ ավելի, Լիբանան ( 250000- ից ավելի) նույնը Իրանում... մի խոսքով թվերին շատերդ ինձնից լավ եք տիրապետում։ 

Ինչ խոսք պետք է վերասհկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխ. միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան)) էն էլ դժվար... ) 

Հ.Գ. Շատ հետաքրքիր է յուրաքանչյուրիդ կարծիքը, փորձը, օրինակը, մանավանդ որ դրսում ապրող հայերն այդքան ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի կյանքում, և վստահորեն ապրել են օտարության մեջ շատ դժվարություններ՝ նախքան ինտեգրվելը։ 

Հ.Գ. Կխնդրեմ շարադրել տեսակետն ԱՌԱՆՑ որևէ ազգի նկատմամբ վիրավորանքի, ատելության խոսքի կամ նսեմացման։ Պահելով քաղաքակրթության չափորոշիչները։ 
Եվ ամեն դեպքում ՆՈՐԻՑ շնորհավոր Ամանոր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին