▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին armtimes.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

 

 

 

 

 

 

 

 

«Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»,– հայտնել են ոստիկանությունից:

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա՝ Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել:


 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ նամակ-պահանջագիր էին տարածել՝ պահանջելով, որ Գրիգորյանը հրաժարական ներկայացնի։ Հակառակ դեպքում, նրանք սպառնում էին դիմել գործադուլի։

Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին