▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վաղ անցյալում մի քանի անգամ փորձեցի, հասկացա, որ չի լինում արտասվել. Նազենի Հովհաննիսյան

 

 

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալը.

«Ես չեմ կրում ոսպնյակներ(լինզաներ), չեմ ուզում թաքցնել հայացքս, կամ փոխել չբռնվող գույնն աչքերիս)) Նրանք իմ տրամադրության, տեսածի ու ապրածի մասին են. Իմ կյանքի արտացոլքը) ...շատ վաղ անցյալում մի քանի անգամ փորձեցի, հասկացա,որ չի լինում արտասվել, որովհետև փակում է արցունքագեղձը...որ փոշուց ու Հայաստանյան քամիներից ավելի վատ եմ տեսնում՝ աչքիս մեջ օտար մարմին ունենալով, որ կաշկանդվում է շարժումն իմ սեփական ոսպնյակի։ )
Իսկ ես ազատություն եմ սիրում։ Գուցե ազատության հակառակ կողմում միայնությունն է, բայց ես ինձ երբեք միայնակ չեմ զգացել, չէ՞ որ Դուք միշտ իմ կողքին եք,ինձ հետ։ Ու էական էլ չէ, ասում եք միայն վատը, 
շռայլում եք հաճոյախոսություններ թե գուրգուրելով նվիրում եք ինձ ամենագլխավորը՝ ձեր սերը։ Ժպիտի, սիրո ու թափանցիկ դարձած աչքերիս մեջ մեծ կյանքն է, որն ապրում ենք ՄԻԱՍԻՆ։ «Միասին»- ի մեջ միայնությունը տեղ չունի: Եվ իհարկե ,որքան էլ վատաբանումն ու չարախոսությունը խոցեն ու փորձեն թուլացնել,ես միևնույն է ընտրում եմ ձեր՝ ինձ տված ամենաթանկը՝ Սերը) ու ժպտում՝ առանց հասցեատերերին ֆիլտրելու)) #ժպտացեք )) Հ.Գ. Ավելի լավ է ժպիտի, սրտանց ժպիտի ֆլեշմոբ անենք, ոչ թե ձվի կամ եսիմինչի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Դրեք ժպիտով նկար, նշեք ձեր ժպտադեմ ընկերներին, ու թող համացանցը ժպիտ պարգևի մեր անժպիտ իրականությանը))) Ասածիս մեջ ալլեգորիա կար, պարզ է, որ ուղիղ իմաստով յուրաքանչյուր ոք կարող է կրել ոսպնյակներ՝ ըստ անհրաժեշտության կամ ցանկության))»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին