▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

 

86 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր, երգահան, դիրիժոր Միշել Լեգրանը:

Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

 

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա  սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Շերբուրգյան հովանոցներ» մյուզիքլն է:

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։ Այն ժամանակ ֆրանսիացի կոմպոզիտորը գտավ իր բարեկամներին։

Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի «Պատվո շքանշանով» են պարգևատրել։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին