▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չգիտի... Իրինա Հարությունյանն անկեղծանում է

Երգչուհի Իրինա Հարությունյանը, ով  տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընկալվում, այս անգամ Asekose.am-ի բլից հարցերին է պատասխանել ու անկեղծացել:

Երբ ես փոքր էի 

Կարծում էի, որ բոլոր մարդիկ շատ բարի են, և հեքիաթներում հորինված հերոսներն իրական կյանքում գոյություն չունեն:

Առաջին անգամ ապացուցեցի 

Ընդամենը 11 տարեկանում առաջին անգամ մասնակցեցի երգի մրցույթի, որը կոչվում էր«Շիրակի հրաշք բալիկներ»: Ես ներկայացնում էի Գյումրի քաղաքն ու  9-րդ միջնակարգ դպրոցը: Այդտեղ ես առաջին անգամ զգացի հաղթանակի շունչն ու ապացուցեցի ինքս ինձ  և իմ ծնողներին, որ ես պետք է երգեմ և շարունակեմ երգով զբաղվել:

Կյանքը գեղեցիկ է, քանի որ ....

Կյանքն իրոք գեղեցիկ է, ես շատ եմ սիրում կյանքը, քանի որ  նրա մեջ կա պայքար, նրա մեջ կա սեր, կռիվ և ինչու չէ՝ հաղթանակ: Հետաքրքիր է կյանքն իր գույներով և ամեն ինչով: Եվ, ի վերջո, կյանքը գեղեցիկ է, քանի որ այն Աստծո պարգևն է:

Երգարվեստ մուտք գործեցի, որովհետև...

Երգարվեստ մուտք գործեցի  փոքր տարիքում շատ սահուն կերպով, այդ ընթացքը շատ պատահական եղավ, և որևէ ջանք չգործադրեցի: Կարծում եմ՝ ես ասելիք և անելիք ունեմ բեմում: Հենց վերջերս ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ես ամեն ինչից կարող եմ հրաժարվել՝ բացի բեմից ու իմ երգարվեստից:

Ամենաբարդն ինձ համար....

Ամենաբարդն ինձ համար  հարազատ մարդկանց կորուստն է, երբ ֆիզիկապես կորցնում ես քո հարազատին, քո ծնողին ու բարեկամին: Ինձ համար բարդ է նաև որպես մարդ ինչ որ մեկին կորցնելը, այն մարդուն ում վստահել ես անսահման ու համարել ես ընկեր: Բարդ է, երբ հասկանում ես, որ լինում են դեպքեր, երբ սխալվում ես:

Ոչ ոք չգիտի, որ...

Ոչ ոք չգիտի, որ  ես նաև նկարում եմ, որ նկարչությունն ինձ համար հոբբի է, և երբ ես մի փոքր մտահոգ եմ լինում, վերցնում եմ մատիտն ու վրձինը ու նկարելով փորձում իմ միջից հանել նեգատիվը: Ես նկարելով կտրվում եմ իրականությունից:

Զարմանալի է, բայց...

Զարմանալի է, բայց մարդիկ ինձ շատ տարբեր են ընկալում, ոմանք ընկալում են շատ նուրբ, բարի ու փխրուն: Կան մարդիկ, ովքեր՝ հակառակը՝ չոր, սառնասիրտ, մի փոքր դաժան: Միշտ ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եմ այդքան տարբեր և այդքան ծայրահեղ ընկալվում:

 

Կարդացեք նաև՝ Ինչու՞ է Իրինա Հարությունյանը մեկնում ԱՄՆ

Ցավով եմ դրա մասին խոսում. ինչո՞ւ Իրինա Հարությունյանն արտասվեց եթերում

Քայլեր եմ անում դեպի ռուսական շոու բիզնես. Իրինա Հարությունյանը նորությունունի

Իմ բոլոր Ամանորները շատ ուրախ են եղել՝ բացառությամբ 2018-ի. ԻրինաՀարությունյանն անկեղծանում է

Այդ ժամանակ մանկապարտեզում էի. Իրինա Հարությունյանի հիշողությունները՝Սպիտակի երկրաշարժի մասին

Ո՞ր մեծահարուստ պաշտոնյայի պատվերն է Իրինա Հարությունյանի նոր երգը

Բարդ էր ամուսնալուծվելու որոշումը, աղջիկս կորցրեց մանկությունը, երբեմն մեղքիզգացում եմ ունենում. Իրինա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին