▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարության վերջին գործողությունները «Բեսպրիձելի վառ օրինակ». Վիլեն Գայֆեջյան

«ՍՕՍ»-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է՝ Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանը անօրինական գործողությունների է դիմել:

Հայտարարությունը ամբողջությամբ.

 

 

«Հիասթափված լինելով Մշակույթի նախարարի ԺՊ Նազենի Ղարիբյանի վերջին գործողություններից, որոնք անօրինական են և «բեսպրեդելի» վառ օրինակ են՝ հանրությանն եմ ներկայացնում։
Սկսեմ փաստերով եղած դեպքերից, որոնց մասին տեղյակ են գրեթե բոլորը Մշակույթի նախարարությունում։
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի «ՊՈԱԿ»-ի վրա պետական մակարդակով ճնշումներ իրականացնելու մասով, որտեղ ես հանդիսանում եմ աշխատակից, տնօրենին հեռացնելով աշխատանքից և նրա դիրքում նշանակելով նոր տնօրենի ԺՊ, թույլ են տվել կոպիտ խախտումներ՝ պաշտոնից հեռացնել և նշանակելու մասով, արդյունքում դիմել ենք դատարան։ Նշեմ, որ նոր տնօրենի ԺՊ հանդիսանում է իրենց «կադր»-ը՝ վերջինս մինչև օրս աշխատում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ ամբողջական հաստիքներով, որը օրենքի խախտում է։

Նոր տնօրենի ԺՊ-ն, այցելելով թատրոն, իր առաջին աշխատանքային օրը չիմանալով, որ շատերը գտնվում են արձակուրդում, դիմել է ԱԻՆ և Ոստիկանություն, և վերջիններից ոստիկանության աշխատակիցները անօրինական կերպով ջարդել են թատրոնի դուռը և փոխել փականը, որպեսզի հարգելի նոր տնօրենի ԺՊ-ն կարողանա այսուհետ մուտք գործի թատրոն, իսկ կարելի էր ընդամենը զանգահարել և մենք կտրամադրեինք բանալի։ Թատրոնի մասով ավելացնեմ ևս, որ այսօր (08,02,2019) Գյումրու մարզամշակութային պալատում դրված էր ներկայացում մեր թատրոնի կողմից, որը առանց Մշակույթի նախարարության աջակցության էր: Ամբողջը մեր միջոցների հաշվին էր կազմակերպված, բայց տիկին Ղարիբյանը զանգահարել էր Գյումրու մարզամշակութային պալատի տնօրենին և սպառնացել, որ եթե նա թույլ տա ԽՊԹ թատրոնին խաղալ ներկայացում, ապա ինքը կդիմի դատախազություն, և վատ վերջաբան կունենա վերջինիս համար։Նշեմ, որ Գյումրու մարզամշակութային պալատը մասնավոր կառույց է։ Այս գործողությունների գնահատականը թողնում եմ՝ տաք դուք։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ գործողությունների մասով․

5մլն դրամ դուրս է գրվել Մշակույթի նախարարության բյուջեից, որի արդյունքում դեկորատիվ դաշնամուր էր տեղադրվել Հյուսիսային պողոտայում, իսկ տենդերը շահել էր Տիկին Ղարիբյանի դուստրը. եթե կոռուպցիա չէ, ապա ի՞նչ։
Անիմաստ գործուղումներ բյուջեի հաշվին.  նույն բյուջեից դուրս է գրվել հաշիվ իր օգնականին՝ անհայտ պատճառներով։
Գիրք է տպագրել իր նախկին ամուսնու մասին՝ կրկին բյուջեի հաշվին։ Երևի մտածում է՝ իր անձնական դրամապանակն է։
Իր սեփական աշխատակիցներից ոմանց փորձ է կատարել հեռացնել աշխատանքից կամ հեռացրել է՝ անհասկանալի պատճառներով (լինելով ժամանակավոր պաշտոնակատարի դիրքում)։ Ինչքան գիտեմ՝ օրենքով սահմանված չէ այդ իրավասությունը։

Եվ վերջում, արդյո՞ք սահմանադրությամբ երկքաղաքացին իրավունք ունի լինել նախարարի ԺՊ. կարծում եմ պատասխանը ակնհայտ է՝ ոչ։

Մեկնաբանություններում կներկայացնեմ վերջինիս դստեր ֆեյսբուքում կատարած մեկնաբանությունները։
Այսքանով հանդերձ դիմում եմ բոլոր պետական մարմիններին, բոլոր լրատվականներին, որպեսզի այս «բեսպրեդելը» ժամ առաջ վերջ դրվի։

 

 

 

 

 

 

 

 

Ավելացում. այստեղ գրված հայտարարություններից մի քանիսը կարող են 100%ով չհամապատասխանել իրականությանը

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն
ՀՀ մշակույթի նախարարություն/ Ministry of Culture of the Republic of Armenia՛՛

Մշակույթի նախարարության կողմից այս բոլոր հարցերին պատասխան համացանցում հնարավոր չեղավ գտնել: Միայն թատրոնի դուռը կոտրելու պարզաբանումներն են առկա, որտեղ Մշակույթի նախարարի տեղակալը նշում է՝ դեկտեմբերի 28-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանում էր, և շատ թատրոնների հետ եղել է, որ տարիներ շարունակ այդ պայմանագրերը ինքնաբերաբար վերականգնվել են: Այս տարի նախարարի հետ խորհրդակցության արդյունքում որոշվեց, որ ընդհանրապես չերկարաձգել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամսի 28-ին զանգահարեցինք տիկին Կարապետյանին (թատրոնի տնօրենին) և խնդրեցինք գալ իր պայմանագիրը խզելու, բայց ինքը չեկավ և շատ վրդովված էր: Քանզի նախատոնական օր էր, մենք պայմանավորվեցինք, որ ամսի 8-ին կստանանք բանալիները և կնիքը: Կիրականացվի հանձնման-ընդունման գործողությունը, և նաև, ի պաշտոնե, ես պարտավոր եմ ներկայացնել նոր տնօրենի պաշտոնակատարին թատրոնի աշխատակազմին: Երեկ առավոտյան՝ ժամը 9 անց 30-ից մենք փորձել ենք ամեն կերպ վերադարձնել բանալիները և կնիքը, բայց տիկին Կարապետյանն ասաց, որ նա գնացել է թատրոնի անձնակազմի հետ գործուղման՝ սկզբում Գյումրի, ապա Տավուշ: Հետո ասաց, որ նա Ջավախքում է, և ամբողջ անձնակազմը իր հետ Ջավախքում է: Մենք զանգահարեցինք որտեղ պետք է՝ Ջավախք, և մեզ ասացին, որ ոչ մի այդպիսի ներկայացում չկա:
Նախարարի պաշտոնակատարի խոսքերով թատրոնի տնօրենը խուսափել է բանալիններն ու կնիքը վերադարձնել, հետևաբար, դիմելով համապատասխան մարմիններին՝ կոտրել են դուռը:»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին