▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պատկերացնում էին, որ ուրիշները միայն պետք է անեն, և իրենք ստանան արդյունք. «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարինե Թուխիկյան

Նիկոլ Փաշինյանը՝ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման և IDEX-2019 -ին ՀՀ-ի փայլուն մասնակցության մասին

Հարցրել էի՝ «Էստեղ ոնց կարող եմ «սվոլըչ» գտնել». Արշավիր Գաբուջյան

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել. Արցախի ՊԲ

««Women՛s club»-ի մեխը Լիլի Մորտոյի սիլիկոններն են. հաղորդման 18+-ներն այնքան էժանագին են ու գռեհիկ, որ ոչ մի ձև չեն նայվում



2019-02-11 11:09:54

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Երկար ժամանակ չէի ուզում գրել այս մասին, բայց արդեն ամեն ինչ հասնում է ծայրահեղ աստիճանի։ Խոսքը «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Women՛s club»-ի մասին է։ 

 

 

Հաղորդում, որի մեխը Լիլի Մորտոյի սիլիկոններն են, իսկ սցենարային մեխը Լիլիի վրա 18+ հումորներ անելու բոլոր հնարավորությունները։ 

Բացի Լիլիից՝ այդ թիմում կան նաև այլ աղջիկներ, բայց, միևնույն է, նրանց մասնակցությամբ բոլոր սցենարների հիմքում նույնպես ընկած է 18+-ը կամ էժանագին թաքնված 18+-ը։ 

Իհարկե, 21-րդ դարում 18+ հումորները նենց չի, որ պետք է ամբողջությամբ արգելվեն, ու բոլորը տարազով եթեր դուրս գան, բայց փաստը մնում է այն, որ այս հաղորդման 18+-ներն էնքան էժանագին են, էնքան գռեհիկ ու էնքան թեթև, որ ոչ մի ձև չեն նայվում ու ոչ մի ձև չեն ուտվում։ 

Կարճ ասած՝ հումորի, 18+ հումորի չափ ու սահման ու գեղեցկություն կա, որն այս հաղորդման հեղինակներն անտեսել են ու ամեն ինչ տարել են ծայրահեղ անիմաստության։

Իհարկե, վստահ եմ, որ այդ հաղորդման պահանջարկը կա, բայց արդյո՞ք այդ պահանջարկի գինն էնքան է, որ մեր երկրի ուժեղ հեռուստաալիքներից մեկն էդքան կորցնի վարկանիշի վրա»։

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.