▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աղջիկների մեծ մասը շպարվում է բնական. 2019-ի թրենդները բացահայտում է դիմահարդար, ոճաբան Սաթեն Հակոբյանը

Ագա Քանքանյան իմիջ-ստուդիոյի դիմահարդար, ոճաբան Սաթենիկ Հակոբյանն Asekose.am-ի հետ զրույցում խոսել է 2019թ. թրենդների ու հակաթրենդների մասին և ոչ միայն:

 

 

Պատմեք դիմահարդարման արվեստի, ներկայիս տարածվածության և անընդհատ փոփոխությունների ենթարկվելու մասին:

2000-ական թվականների նորաձևության ուղղվածությունը և տարածվածությունը տանում էր դեպի այսպես ասած մարգարտափայլը: Դա է պատճառը, որ և՛ դիմահարդարման, և՛ մատնահարդարման և այլ ոլորտներում սկսեցին արագ տեմպերով  օգտագործել տարբեր տեսակի և չափերի փայլեր ու գլիգերներն իրենց տեղը զիջեցին բնականին՝ այսպես կոչված nude-ին, դիմահարդարում, որը նկատելի չէ, և դա էլ դարձավ բոլոր նրանց փրկությունը, ովքեր հոգնել էին կրելու «ուրիշի դեմքը» (ծանր make up):

 Դիմահարդարման թրենդներից որոնցի՞ց պետք է հրաժարվել 2019-ին: 

Ինչպես արդեն նշեցի, այժմ շատ ակտուալ է բնական դիմահարդարումը, և 2019-ի գարնանը խորհուրդ կտամ օգտագործել թեթև և նուրբ ստվերաներկեր, ինչպես նաև դիմային քսուքներն օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մինչև այս ինձ տրված այս հարցին,  թե ինչն եմ համարում 2019-ին թրենդային և ժամանակակից, բավական էր ցույց տալ միայն մի լուսանկար, որում պատկերված էր ռեալիթի շոուի աստվածուհի ՔԻմ Քարդաշյանը:

3. Դիմահարդարման որ տեսակն ակտուալ կլիի 2019-ի գարնանը:

1. Շագանակագույն շրթեներկ և ստվերաներկ

2.Նեոնային և գունավոր սլաքներ

3.Դարչնագույն ծխացող աչքեր

4. Աչքերի դիմահարդարում՝ 80-ականների ոճով

5. Վառ ստվերաներկեր

6. Մարգարտափայլ դեմք (թաց մաշկի էֆֆեկտ)

7. Ընդգծել, ոչ թե թաքցնել պեպենները

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր շատ հաճախ չափն անցնում են դիմահարդարման մեջ:

Ուզում եմ հատկապես անդրադառնալ այս հարցին և մեծ ուրախությամբ նշել, որ մեր աղջիկների 60%-ն արդեն հետևում են դիմահարդարման «օրենքներին» և շպարվում են միայն բնական և նուրբ, ինչը շատ ուրախալի փաստ է, իսկ բոլոր նրանք, ովքեր դեռ այդ պայքարում են, համոզված եմ, որ ժամանակի ընթացքում դա էլ կշտկվի:

 

 

 

 

 

 

 

Դուք ինքներդ ինչպե՞ս եք հետևում դիմահարդարման նորություններին, ու արդյոք կա՞ համաշխարհային ճանաչում ունեցող դիմահարդար, ում հետևում եք և ինչու չէ՝ նաև սովորում:

Իհարկե, ես կարծում եմ, որ մարդն իր կյանքի ընթացքում սովորում է, դրա կարիքը միշտ էլ կա, ինչպես ասում է իմ ուսուցիչ՝ Ագա Քանքանյանը, մարդը, երբ դադարում է սովորել, ուրեմն նա կարող է իր կարիերան փակված համարել:  Ես հետևում եմ համաշխարհային ճանաչում ունեցող շատ ու շատ դիմահարդարների, ինչպիսիք են ՝ Make up by Mario, Samer Khouzami, Scott Barnes և այլք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին