▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակիցն ասել է, որ Կիրկորովի համերգի տեռորիստական ակտը պատվիրել է Գալկինը

 

«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակից, Դաղստանի 20-ամյա բնակիչ Խիդիրնեբի Կազուեւը, ում մեղադրում են Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում տեռորիստական ակտի նախապատրաստության մեջ, հայտարարել է, որ  երգչի սպանությունը պատվիրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։

Մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինն ու  առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Ըստ Կազուևի՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է  և 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։

Մաքսիմ Գալկինը հրաժարվել է մեկնաբանել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին