▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90-ականներին հայտնի երգիչ Վահե Դավթյանը քաղցկեղի բուժումը շարունակելու համար օգնության կարիք ունի

 

Արդեն հայտնել էինք, որ 90-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանի մոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ եւ դրամահավաք է իրականացվում՝ նրա կյանքը փրկելու նպատակով բուժման ծախսերը հոգալու համար:


Երաժշտի ընտանիքն իր խորին երախտագիտություն է հայտնել յուրաքանչյուրին՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Վահեին թե՛ ֆինանսապես, ե՛ւ թե հոգեպես աջակցելու համար: (Վահեն 44 տարեկան է, ունի 11 տարեկան որդի եւ 8 տարեկան դուստր):

Բուժումը շարունակելու համար Վահեն կրկին աջակցության կարիք ունի: Մինչ այս հանգանակված ողջ գումարն ուղղվել է Վահեի բուժման ու ընթացիկ հետազոտություների ծախսերը հոգալու համար։

Վահեն ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս, որն իր դրական արդյունքն է տվել. ուռուցքի աճը կանգնել է։ Սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար չափազանց կարեւոր է շարունակել քիմիաթերապիայի կուրսերը, որի համար գումարը չի բավականացնում։ Քիմիաթերապիայի կուրսերը գնում են Իսրայելից, եւ յուրաքանչյուր կուրսի արժեքը կազմում է մոտ 2500 դոլար։

«Կրկին դիմում ենք Ձեզ, բարեգութ ու մեծահոգի մարդիկ, օգնությունը երբեք մեծ կամ փոքր չի լինում, յուրաքանչյուրիդ անգամ ամենափոքր ներդրումը կարող է օգնել Վահեին հաղթել այս երկարատեւ ու համառ պայքարում»,-նշվում է ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ:

Նաեւ տեղեկացնենք, որ Վահեն այժմ գտնվում է հիվանդանոցում, քանի որ անհրաժեշտ էր կատարել լեղուղիների ստենտավորում։ Վիճակը կարգավորվելուն պես, հարկավոր է քիմիաթերապիան վերսկսել։

Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029
Ստացող Դավթյան Սիրանուշ
Idram ID 737646503
Իդրամ համակարգով կարող եք փոխանցում կատարել ցանկացած տերմինալից:

Փոխանցումներ կարող եք անել նաեւ GoFundMe հարթակի միջոցով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին