▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Տուզի և Էգոյի համերգն Արամ Խաչատրյան համերգասրահում չի կայանա

Asekose.am-ը լուսանկարներ էր ներկայացրել, ըստ որի  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում հայտնվել է պաստառ` Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին տեղի է ունենալու ռեփերներ Կարեն Տուզի և «ЭGO»-ի համերգը:

Պաստառը բուռն քննարկումների առիթ է դարձել,  սոցցանցերի օգտատերերը բողոքում էին համերգի ձևաչափի և արտիստների «անհամապատասխանությունից» Արամ Խաչատրյան համերգասրահին:

Համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը աղմուկից հետո հայտնել է, որ համերգը չի կայանալու:

«Պաստառը երեկ է փակցվել, այսօր արդեն հանվել է: Համերգը չի կայանալու: Մենք չունենք այդ արտիստների հետ որևէ պայմանագիր», - նշել է Սիրունյանը՝ Այս մասին հայտնում է PanArmnian.net կայքին հավելելով՝ թե պաստառն առանց համերգասրահի համաձայնության է փակցվել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին