▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք գրավել են ռուսական աստղերի սրտերը. «Ձայնը» նախագծում հայ երեխաների հզոր ելույթները

Նրանք ստիպել են ռուսաստանցի աստղերին սեղմել կոճակն ու շրջվել։ Այս երեխաները գրել են իրենց անունները ռուսական «Ձայնը. երեխաներ» շոուի պատմության մեջ, պարզապես գերել են ռուս աստղերին` շոուի մարզիչներին։

Հիշեցնենք, որ վերջին ցնցող ու փայլուն  ելույթը  Արցախցի Միշայինն էր՝ Միխայիլ Գրիգորյանինը: «Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից»,- այսպես է ներկայացել փոքրիկ Միշան:

Սպուտնիկ-Արմենիան ներկայացրել է  նախագծի պատմության մեջ հայ երեխաների ամենավառ ելույթների տասնյակը։

Ռոբերտ Բագրատյան

Դոնի Ռոստովում ապրող Ռոբերտ Բագրատյանի ելույթը` Queen լեգենդար խմբի Show Must Go On երգի վիրտուոզ կատարումը, մինչ այժմ հանդիսատեսի մտքում է` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

Ռոբերտն անցել է «կույր լսումների» փուլն ու ընդգրկվել է ուկրաինացի Սվետլանա Լոբոդայի թիմում։

 

Վիկտորյա Անտոնյան

13–ամյա Վիկտորյա Անտոնյանը «Ձայնը, երեխաներ» շոուի հինգերորդ սեզոնում գրավել է ռեփեր Բաստայի սիրտը «Զենք ու զրահով երեխաները» մյուզիքլից My Funny Valentine ջազային երգի կախարդական կատարմամբ`անցնելով կույր լսումների փուլը։

Վիկտորյան նկարչությամբ է զբաղվում, երգում է երգչախմբում ու բազում այլ հոբիներ ունի։

 

Ռոբերտ Կասյան

Շոուի նույն հինգերորդ եթերաշրջանում փայլել է նաև 13–ամյա Ռոբերտ Կասյանը Կրասնոդարից։ Կույր լսումների ընթացքում ժյուրիի բոլոր անդամները շրջվել էին։ Նա կատարել է «Parlami d"amore, Mariu» բարդ երգը։

Էլեն Բադալյան

11 տարեկան Էլեն Բադալյանը Մոսկվայից «Ձայնը. երեխաներ» նախագծի վեցերորդ եթերաշրջանում կատարել է Սթիվի Ուանդերի «Don"t You Worry "Bout a Thing» երգը։ Աղջիկը պարզապես ոտքի է հանել ժյուրիի ապշած անդամներին։ 

Ալեքսանդրա Խարազյան

«Ձայնը. երեխաներ» եթերաշրջաններից մեկի ժամանակ ուշադրության կենտրոնում էր հայտնվել 10 տարեկան Ալեքսանդրա Խարազյանը Մոսկվայից։ Նա հիշվել է իր գեղեցիկ ելույթներով, անչափ արտահայտիչ աչքերով ու Էդիթ Պիաֆի «Padam, padam» երգի կատարմամբ։ 

 

Կարինա Իգնատյան

Տասնամյա Կարինա Իգնատյանը Կալուգայից հիացրել է «Ձայնը. երեխաներ» շոուի չորրորդ եթերաշրջանի ժյուրիի անդամներին կույր լսումների ընթացքում։ Աղջիկը կատարում էր Բիլ Ուիզերսի «Just the Two of Us» երգը։ Կարինանն զբաղվում է ոչ միայն երգով, այլև պարով։ Սակայն դա չի խանգարում նրան դպրոցում գերազանց սովորել։ 

 

Կարինե Մեհրաբյան

Յոթ տարեկան Կարինե Մեհրաբյանը շոուի նույն չորրորդ եթերաշրջանում գրավել է երգչուհի Նյուշայի սիրտը։ Փոքրիկ Կարինեն կատարել է «Я деревенская» ուրախ երգը, ու պետք է նշել, որ արել է դա իսկապես ժողովրդական եռանդով ու պարզամտությամբ։ Նա չէր կաշկանդվել ո՛չ բեմից, ո՛չ հանդիսատեսից, ո՛չ դատավորներից` ի դեմս ռուսական էստրադայի վարպետների։ 

 

Արտյոմ Սեյրանյան

Տասներեքամյա Արտյոմ Սեյրանյանը չորրորդ եթերաշրջանի կույր լսումների ընթացքում համարձակվել է երգել AC/DC խմբի «Highway to hell» երգը։ 

Սառա Աբրամյան

Աբխազիայում բնակվող երիտասարդ երգչուհի Սառա Աբրամյանն, անկասկած, ֆավորիտ է դարձել «Ձայնը. երեխաներ» երկրպագուների շրջանում։ Փորիկ երգչուհին գրավել է ոչ միայն մրցույթի ժյուրիի անդամների, այլև բազում մելոմանների սրտերը Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» հիթի կատարմամբ։ 

 

Լևոն Գալստյան

Տասնամյա Լևոն Գալաստյանը հրապուրել է «Ձայնը. երեխաներ» նախագծի ժյուրիի անդամներին հայտնի մուլտֆիլմի երգի կատարմամբ։ Ներկայումս Մոսկվայում բնակվող փոքրիկ երևանցին կատարել է Spider-Man երգը համանուն ֆիլմից։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին