▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նատալիա Օրեյրոն մեջքին «դաջել է» Երևան բառը

«Вечерний Ургант» հաղորդման ժամանակ ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալյա Օրեյրոն ցույց է տվել իր դաջվածքը, որտեղ կարելի է գտնել նաև Երևանը:

 

 

Օրեյրոն մեջքին «դաջել է»  բոլոր այն քաղաքները, որտեղ առաջիկայում հանդես է գալու մենահամերգով: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը: Երգչուհին կատակել է, որ այդպես է արել, որպեսզի չմոռանա՝ որտեղ է լինելու: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում իր հետ են լինելու ամուսինն ու որդին:

Հիշեցնենք, որ Հայաստանում հայտնի երգչուհին համերգով հանդես է գալու ապրիլի 7-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին