▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջերս հպարտությամբ «հայհոյող» կանանց ակտիվությունից խորշում եմ. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարկել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ես չգիտեմ` ինչ են հասկանում կանացիության ներքո շատերը, ու դժվար էլ կարողանամ տալ դրա բանաձևումը, բայց հաստատ գիտեմ, որ այն երբեք չի թուլացնում կնոջը կամ նրա դերակատարումը: Ընդհակառակն: Հասարակության ձևավորման գործում կրթության, մշակույթի ու շատ այլ հարցերի հստակեցման ու համակարգային ձևավորման գործում կինն է առաջամարտիկը: Կանացիությունը չի կարող խանգարել երբեք, որ քեզ լսեն: 

Image may contain: one or more people, people standing, tree and outdoor

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր ֆբ - ում մի տեղ կարդացի մի անծանոթ կնոջ գրած, որ « եթե կնոջ խոսքին ուշադիր չլինեն կամ բանի տեղ չդնեն, ոչինչ, կին է էլի, բայց տղամարդու խոսքը պիտի պահվի ու հարգվի»: 
Էս ի՞նչ «իսլամական» մտածողություն է ( թող ներեն այդ հավատքի հետևորդները): Հենց կինն է իր խոսքով ՊԱՐՏԱՎՈՐ լինել ամուր ու մանավանդ` պատասխանատու, կինն է առաջնային օրինակը դառնում իր ընտանիքի կրտսեր անդամների համար, մեղմողն իր ամուսնու, եղբոր, հոր ևն... Վերջերս հպարտությամբ «հայհոյող» կանանց ակտիվությունից խորշում եմ... Կնոջ խոնարհությունն իր ուժի ու միայն ուժի մասին է փաստում, ոչ թե թուլամորթ անխոսության, և դա պիտի լինի տեղին ու արժանի իրավիճակում, ոչ թե ստրկաբարո կամ անելանելությունից դրդված: Իսկ կանացիությունն էլ կամ կնոջ ներսից է, կամ նրա որոշումը` լինել այդպիսին: Ու հենց կոտրեցին նրա` կանացի լինելու ցանկությունը, կխեղդեն առհասարակ կնոջը նրա մեջ: Ու կձևավորվի ագրեսիվ ու անեծքաչոր «ճիշտ» կանանց մի խումբ, ինչպիսին, որ այսօր իրենց ակտիվությամբ «խեղդում են», որովհետև շենքի բեսեդկաները տեղափոխել են սոցկայքեր...


Ես չեմ կարծում, որ որևէ տղամարդ սիրի կամ ցանկանա տեսնել իր կողքին անպատասխանատու խոսքով կամ անխոս թուլակամությամբ մի կնոջ: 
Հավասարությունը պարտադիր պետք է լինի` առաջին հերթին փոխադարձ պատասխանատվությա՛ն մեջ»: 

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին