▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Արամ MP3-ն այդպես էլ չծառայեց բանակում ու արդյո՞ք վարձատրվում է դրա համար

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Բազմիցս նշել եմ, որ մի քանի ամիս առաջ հպարտությամբ բանակ գնալու մասին հայտարարած երգիչը այդպես էլ չծառայեց բանակում ու նման եզրահանգման ես գալիս, երբ տեսնում ես նրա հանրային աշխուժ գործունեությունը։ 

 

 

 

 

 

 

 

 

Բանակում ծառայելու մասին հայտարարելուց հետո նա ոչ մի անգամ բաց չի թողել «Լավ երեկոյի» նկարահանում ու անընդհատ այս կամ այն միջոցառման ներկա է։ 
Բանակում ծառայել պատրաստող մարդը ոչ մի անգամ ոչ մի լուսանկար չի հրապարակել զինվորական հագուստով ու չհամոզեք ինձ, թե դա իր համեստությունն է, քանի որ անհավատալի է, որ նա գնար զինվորական հագուստ կրեր ու ոչ մի լուսանկար չհրապարակեր։ 

Ավելին, ո՞նց է հնարավոր, որ Հայոց Բանակում ծառայող մարդը /նույնիսկ պայմանագիրային/ կարող է լքել երկիրը ու գնալ իր ծննունդը արտերկրում նշել։ 
Եթե չեմ սխալվում նրա նման մասնագետները բանակում ծառայելու համար պետ բյուջեից աշխատավարձ են ստանում և բննակարան /եթե իր տան բնակարանից հեռու է/, հիմա նաև կարևոր հարցը՝ արդյո՞ք նա որպես ծառայող վճարվում է պետ բյուջեից։ 

Ու վերջապես, եթե նա չէր ծառայելու, ապա ինչու հայտարարեց դրա մասին, եթե ծառայում է, ինչու է նա բանակը դարձրել պռախադնոյ դվոր ու միգուցե նրա այս ազատ ծառայությունը կապված է հայ իշխանավորների հետ մոտիկ լինելու հանգամանքով ու նա դարձել է արտոնյալ»։

Անկախ Հայաստան

Կարդացեք նաև՝ Արամ Mp3-ը` ազատությունից զրկվելու, ընտանեկան ճգնաժամերը հաղթահարելու, կյանքի բարդ շրջանի մասին և ոչ միայն

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին