▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Բագրատյանն ու Միշա Գրիգորյանը չանցան ռուսական «Голос Дети»-ի եզրափակիչ

Ռուսական «Голос Дети» շոուի կիսաեզրափակիչ փուլում Վալերի Մելաձեի թիմից ելույթ ունեցավ Միշա Գրիգորյանը։ Նա կատարեց Մաքսիմ Ֆադեեւի եւ Նարգիզի «Вдвоем» ստեղծագործությունը։ 

Միշայի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 39, 6%-ը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդհամենը մեկ 1% չբավարարեց, որպեսզի նա հայտնվեր եզրափակչում։

Միշան ասաց, որ բոլորին հրավիրում է իր քաղաք՝ Ստեփանակերտ, եւ նրանց հետ միասին կհամտեսի ժենգյալով հաց։

 

 

Կիսաեզրափակիչում Սվետլանա Լոբոդայի խմբից ելույթ ունեցավ Ռոբերտ Բագրատյանը։ Ռոբերտը կատարեց Scorpions-ի «Still loving you» երգը:

Ռոբերտի առջեւ ծնկի իջավ Լոբոդան եւ ասաց․ «Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։  Լոբոդան արցունքներով ճանապարհեց տղային:

Ռոբերտի օգտին քվեարկեցին հեռուստադիտողների 18 %-ը։ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին