▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

11-ամյա կույր Դանիիլ Խաչատուրովը հուզել է «Ты супер!»-ի ժյուրիին ու հանդիսատեսին

«Ты супер! Суперсезон» շոուին մասնակցող11-ամյա Դանիիլ Խաչատուրովը ապրում է Սամարայում: Դանիիլը կույր է:

Ռուսաստանը ներկայացնող տղան ասել է, որ կցանկանար ներկայացնել Հայաստանը, քանի որ իրեն հայ  է համարում և սիրում է պատմական հայրենիքը։ Հայաստանում ապրում են Դանիիլի տատիկը, մորաքույրն ու եղբայրները։

 

 

Դանիիլը կիսաեզրափակչում հանդես է եկել Եվգենի Մարտինովի «Կարապի հավատարմությունը» երգով։ Ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը հուզված էին Դանիիլի կատարումով և նրան ծափահարում էին հոտնկայս։

Նրան աջակցելու էր եկել հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայան։ Նա նշեց, որ Դանիիլը շատ լավ է զգում երաժշտությունը,  և որ նա ուրախ է նրա հաջողությունների համար։ Դրանից հետո նրանք դուետով երգ են կատարել։

Դանիիլը անցել է եզրափակիչ փուլ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին