▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի օր սերը մենակ է մնում, տակնուվրա լինում ու պարտվում. մի օր պատմությունն ավարտվում է. Տաթև Սարգսյան

Դիտեք նաև՝

Դերասանուհի Տաթև Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

 

 

 

 

 

 

 

«Մի օր ամենասառը մարդը հուզվում է, մի օր ամենահոգատարը էլ «առատ» չէ, մի օր ժլատը պատը գերան է մտցնում, մի օր շռայլը էլ հիմար չէ, մի օր ընկերներդ դանակը սուր են սրում, մի օր սղոցը թարս է պտտվում, մի օր ամենանվիրվածը քեզնից իրեն խլում է, մի օր լռեցրածդ կոկորդովդ էլ կուլ չի գնում, մի օր լռությունը աղմուկ է բարձրացնում, մի օր նավերից ջուր թափելը ու էլի փոթորիկ հանդիպելը էլ սովորություն չէ, մի օր ամենախանդոտ աղջիկը դառնում է անտարբեր, մի օր նույն տեղում դոփելը ափերիցդ քեզ հանում է, մի օր չափաբաժնով սեր տվողներին մաղթում ես անբաժան լինեն հաշվարկներից, մի օր արարքներ խնայողը անխնա փոշմանում է, մի օր աննշան բաներից փշաքաղվում ես, իսկ ամենահուզիչը էլ տպավորիչ չէ, մի օր համբերատարը էլ տանել չի կարողանում, մի օր քեզ համար գժվողը կողքովդ լուռ անցնում է, մի օր գիժը խելոքին բուժում է, մի օր տառապողը լիաթոք ծիծաղում է, մի օր փխրուն սիրտդ սուսուփուս քարանում է, մի օր պարկեշտը երեսը պատռում է, մի օր կեղծը պարտվում է, մի օր մտածելակերպիդ հետևանքները համտեսում ես, մի օր կարևորածդ անտսում ես, մի օր բումերանգը աշխատում է, մի օր վիրավորված հոգիդ հարթեցվում է, մի օր պինդ կապած վերքերը արյունահոսում են, մի օր մաշկդ վերականգնվում է, մի օր արցունքներդ էլ չկան, մի օր բանականությունդ հորինածդ կերպարներին խեղդում է, մի օր ափսոսանքդ սփոփանք չի գտնում, մի օր սիրահարված ասվածը անցած է, մի օր փառ կապած պարերը էլ պետք չեն, մի օր խոսքերը արժեզրկվում են, մի օր երազներդ էլ ներս չեն թողնում օտարներին, մի օր նվերներն ու հիշողությունները մի տոպրակի մեջ են, մի օր 7-րդ երկինք բարձրացնողը աչքիցդ շրխկում է, մի օր ներողը էլ մղձավանջի մեջ չէ, մի օր խաղահրապարակը թողնում ես մրցողներին, մի օր կրկեսը էլ կյանքիդ կեսը չէ, մի օր ժամանակավոր ելքն ու մուտքը փակվում է, մի օր թույլերից շունչդ փչելով փախնում ես, մի օր խորը շունչ ես քաշում ու մի կողմ քաշվում ... մի օր սերը մենակ է մնում, տակնուվրա լինում ու պարտվում, մի օր քարկապը բացվում է ու թելը կտրվում է, մի օր մարդիկ հոգնում են...

 

 

 

 

 

 

 

 

 

Ու մի օր պատմությունն ավարտվում է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին