▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են ներկայացնում Հայաստանի մասնակից Սրբուկին ադրբեջանական հեռուստաընկերությունում

«Հայրենասիրություն, թե թուլություն, կամ Վոլան դե Մորտի բարթույթը

Այն թե ինչպես են ներկայացնում Հայաստանի մասնակից Սրբուկին ադրբեջանական հեռուստաընկերությունում։

Երբ ես որևէ կերպ քննադատում եմ Առաջին ալիքին և Ավետ Բարսեղյանին ամեն տարի Ադրբեջանի մասնակցին անտեսելու, նրա ելույթի ժամանակ Մայիսյան հաղթանակների մասին խոսելու համար՝ ինձ շատերն ասում են, որ նույն բանն ադրբեջանում է, որ այնտեղ նույնիսկ անջատում են եթերը, ծիծաղում են ելույթի ժամանակ և այլն... 
Նույնիսկ ադրբեջաներեն չհասկանալու պարագայում կարելի է պարզ տեսնել, թե ինչպես են ներկայացնում մեր մասնակցին...

Ես վստահ եմ, որ Ավետ Բարսեղյանի շրջապատում շատերը կլինեն, որ ամեն տարի նրան կոգևորեն խոսքերով, ամեն անգամ կասեն՝ ապրես Ավետ ջան, պորտները տեղը դրիր, իսկակն հայ ես և այլն։ Ես վստահ եմ նաև որ Ավետն էլ այս խոսքերից ոգևորվում է և տարին տարվա վրա 《ինքնակատարելագործվում։

 


 

Անկեղծ չգիտեմ՝ հայրենասիրությունը դրա մեջ է, թե չէ, կամ արդյոք Ադրբեջան բառը չսրտաբերելը նման պարագայում ուժի, թե թուլության նշան է։ 
Այնուամենայնիվ ամեն տարի նայելով, և այս երևույթը տեսնելով հիշում եմ 《Հարի Փոթեր》 ֆիլմաշարը, որտեղ բոլորը վախենում են Վոլան դե Մորտի անունն արտաբերելուց և միայն Հարրին է համարձակություն ունենում այ արտաբերել...

Չգիտեմ, 
Անկեղծ՝ չգիտեմ...»,-գրել է Բաբկեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին