▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկար չէի կարողանում հավաքվել ու ասել ամենակարևորը...Նազենի Հովհաննիսյան

 

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով.

«Երկար չէի կարողանում հավաքվել ու ասել ամենակարևորը... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ իմ բոլոր ընկերներին, մտերիմներին, մեր հարազատներին, լրիվ անծանոթ մարդկանց, կոլլեգաներիս, ԲՈԼՈՐԻՆ, ովքեր եկան, մասնակցեցին Հայրիկիս հուղարկավորությանը, ովքեր գրեցին կարևոր ու թանկ խոսքեր, ովքեր հասկացան իմ լռությունն ու չմեղադրեցին տրտմության համար: 


Իմ տան պես, ընտանիքիս պես թիկունքիս ամուր կանգնած իմ Armenia TV ին, մեր աշխատակիցներին ու տնօրեններին, որոնք չնայած ծանր ու զբաղված օրերին ամբողջապես իմ ընտանիքի կողքին էին: Իմ ընտանիքի, քույրերիս ու իմ երախտագիտությունն ընդունեք!!!

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ յուրաքանչյուր սրտացավ խոսքի, ցավակից էմոցիայի ու պարզապես լինելու համար: 
Ասում են, որ ժամանակը բուժում է... Ցավոք, փորձս ցույց է տալիս, որ լրիվ հակառակը:
Բուժում են ՄԱՐԴԻԿ, որոնք մեր կողքին են ու լցնում են մեր կյանքը նոր հույզերով ու ժպիտով, վերադարձնում աչքերի փայլը... 
Այ այդ ՄԱՐԴԿԱՆՑ եմ շնորհակալ... 
հ.գ. Ներեցեք, որ ցավակցական գրառումներին դեռ չեմ պատասխանել... Հավաքվել է պետք»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին