▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց եմ թողնում քեզ. Ինգրիտ Կոկչյանը հուզիչ գրառումով հայտնել է ամուսնուց բաժանվելու մասին


Ինգրիտ Կոկչյանը
ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Արմեն Մկրտչյանից: Նա լուսանկար է հրապարակել և դրան կից գրել հետևյալը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ահա և եկավ ավարտը:

Իմ թանկագին ընկեր, ամենաարժանին տղամարդկանցից, քեզ հրաժեշտ տալու պահին իմ շրթունքներին ժպիտ է, որն արտահայատում է խորը թախիծ: Շնորհակալ եմ քեզ 5 տարի և մեկ ամիս հիասքանչ կյանքի, ամենօրյա երջանկության և ուրախության, հույզերի անսահման գունապնակի, բարության և պաշտպանության, մեջքիս յուրաքանչյուր համբույրի ու սուրբ արցունքի, բոլոր նվիրված ծաղիկների, պատրաստված սպագետիի, ընկերական զրույցների, հրաշալի հիմար կատակների և անզսպելի ծիծաղի, օվկինոսի, օվկիանոսի ափին կերած ծովախեցգետնի համար: Նրա համար, թե ինչպես էիր հոգ տանում իմ մասին, որ բռնել էիր իմ ձեռքը ծննդատանը, իմ հանդեպ չափազանց սրտատրոփ և ծայրահեղ անտարբեր վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ Աստրիի համար: Մեր գեները միավորվել են նրա մեջ։ Նրա մեջ մեր սերը կապրի հավերժ, մեր սիրո մասնիկները նա կտա սերունդներին, և ես կշարունակեմ սիրել քեզ Աստրրիի մեջ:

Ճշմարտությունն ասում է՝ կինն ամբողջությամբ ճանաչում է տղամարդուն միայն բաժանումից հետո: Քեզ ճանաչելն ինձ համար հաճույք է:

Դու հոգ էիր տանում իմ մասին, սփոփում, ոգեշնչում, կերակրում ու սիրում, կիսվում լավագույնով, որ ունեցել ես: Բայց ես ֆենիքս եմ և դա անհերքելի է: Լցված հիացմունքով ու երախտագիտությամբ՝ ես բաց եմ թողնում քեզ»,- գրել է Ինգրիտը:

Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը Ինգրիտը կրկին հայտնել էր, որ ինքն ու Արմենը բաժանվել են, սակայն ավելի ուշ ամուսիններին հաջողվել էր հարթել տարաձայնությունները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին