▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12-ամյա Կարինան հատուկ մրցանակի է արժանացել «Մանկական Նոր ալիք»-ում

 

Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում ավարտվեց «Մանկական Նոր ալիք» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր 12 ամյա Կարինա Իգնատյանը։ Կարինան հայտնի է Ռուսական «Голос» մրցույթից, «Бытва Талантов», «Поколение Next», «Страна Пой», «Во весь голос», Հայաստանում «Ապրել խաղաղ» նախագծից և այլն:

 

Մոսկվայում անցնելով կիսաեզրափակիչը՝ մրցույթի բոլոր մասնակիցները շուրջ 10 օր գտնվում էին Արտեկում և պատրաստվում մրցույթին։  

Տեղեկացնենք, որ այս տարի փոփոխություններ էին տեղի ունեցել մրցութային կանոններում.  ժյուրիի անդամները իրավունք ունեին մաքսիմալ 9 և 10 միավորները տալ միայն երկու անգամ։

Մրցութային առաջին օրը Կարինա Իգնատյանը կատարեց Adele -ի երգացանկից “Rolling in the deep” երգը։ Տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք առաջացան հենց ելույթի ժամանակ,Կարինան չշփոթվեց և պատվով դուրս եկավ առաջացած խնդրից։

Իսկ ահա մրցութային երկրորդ օրը փոքրիկը կատարեց «Հայաստան ջան» երգը և հիացրեց դահլիճում ներկա հանդիսատեսին և ժյուրիի բոլոր անդամներին:

Կարինա Իգնատյանը, ցավոք, մի քանի միավորով զիջեց իր բարձր հորիզոնականը, բայց վայելեց հանդիսատեսի սերը, ստացավ իր վառ կերպարի համար հատուկ մրցանակ:

Նշենք, որ «Մանկական Նոր ալիք»-ը  կարող եք դիտել հունիսի 14 –ից՝ ռուսական НТВ հեռուստատեսությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին