▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիմատին ադրբեջանցիներին ասում է՝ ես ձեր եղբայրն եմ ու ռեստորան է բացում Երեւանում

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007 թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ: Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա․ «Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա:

Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում:

 

 

 

 

 

 

 

Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը չէ Տիմատիի մասնակցությամբ: 2015 թ. նա Երեւանում համերգի ժամանակ անակնկալ էր մատուցել հայ հանդիսատեսին: Երգերից մեկը սկսել էր «հատուկ Երեւանի համար ռեմիքսով»: Նույն անակնկալը նվիրել էր նաեւ ադրբեջանցիներին՝ «հատուկ Բաքվի համար»:

Հունիսի 13-ին Երեւանում բացվել է Տիմատիի՝ «Black Star» արագ սննդի ռեստորանը: Սա դեռ պաշտոնական բացումը չէ: Պաշտոնականը կլինի մոտ 1 ամսից, Տիմատին էլ հանդես կգա շոուով. Asekose.am-ին հայտնի է դարձել, որ այդ օրը Տիմատին Հանրապետության հրապարակում մի քանի հազար համուրգեր է բաժանելու։

Ստորև՝ հատված Բավքում Տիմիատիի համերգից

Աղբյուրը՝ Հայկական Ժամանակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին